Զինծառայողների մահուան մէկ տասնեակից աւելի դէպքերի վերաբերեալ պաշտօնական նամակներ էն յղուել պատկան մարմիններին


Զինծառայողների մահուան մէկ տասնեակից աւելի դէպքերի վերաբերեալ պաշտօնական նամակներ էն յղուել պատկան մարմիններին

  • 28-10-2011 14:20:10   | Հայաստան  |  Հասարակութիւն

Խաղաղ պայմաններում զոհուած զինծառայողների ծնողների հետ Ազգային ժողովում կայացած հանդիպումն անհետեւանք չի մնացել. հոկտեմբերի 27-ին ԱԺ փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանը եւ Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանը իւրաքանչիւր դէպքի վերաբերեալ պաշտօնական նամակներ էն յղել պատկան մարմիններին: Այս մասին հոկտեմբերի 28-ի ճեպազրոյցում յայտնեց յանձնաժողովի նախագահ, «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Հ.Կարապետեանը` յաւելելով, որ նամակներն ուղարկուել էն ՀՀ զինուորական դատախազին, Զինուորական ոստիկանութեան պետին, Գլխաւոր դատախազին, Պաշտպանութեան նախարարութեան Քննչական ծառայութեան պետին եւ մի դրուագով էլ` Առողջապահութեան նախարարին` նոր դատաբժշկական փորձաքննութիւն անցկացնելու վերաբերեալ: Ըստ բանախօսի, իրենք բոլոր դիմումները նախապէս քննել էն առանձին-առանձին, կազմել մի թղթածրար, որը քննարկել էն նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանի հետ: Քննարկման արդիւնքում` զոհուածների հարազատների կողմից ներկայացուած փաստերի եւ պաշտօնական եզրակացութիւնների ու քննութիւնների ընթացքի վերաբերեալ իրենց անհամաձայնութեան ու դժգոհութեան հիման վրայ, կազմուած եզրակցութիւնները վերաբերում էն մէկ տասնեակից աւելի դէպքերին, այդ թւում նաեւ` 10 տարուայ վաղեմութեան: «Մենք վերահսկման տակ ենք պահել այս խնդիրները: Իւրաքանչիւր դէպքի կապակցութեամբ մեր առաջարկութիւններն ենք գրել»,-ասաց Հ.Կարապետեանը` վստահեցնելով, որ անպայման հետամուտ էն լինելու, որպէսզի բարձրացուած հարցերին ընթացք տրուի: Զինուորական ծառայութեան ընթացքում զոհուածների հարազատների հետ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 30-ին` ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի նախաձեռնութեամբ: Ս. Նիկոյեանից եւ Հ.Կարապետեանից բացի, մասնակցել էն նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը եւ «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալաւերդեանը:
  -   Հասարակութիւն