Ռաֆայէլ Նադալը «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարի 1/4 եզրափակիչում է


Ռաֆայէլ Նադալը «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարի 1/4 եզրափակիչում է

  • 31-05-2011 20:33:03   |   |  Սպորտ
Փարիզում անցկացուող «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում իսպանացի թենիսիստ Ռաֆայէլ Նադալը նախօրէին հանդիպել էր 32-ամեայ Իւան Լիւբիչիչի հետ: Խաղն աւարտուել է 24-ամեայ իսպանացու յաղթանակով, ով 3 սէթերում 7:5, 6:3, 6:3 հաշուով առաւելութեան է հասել Լիւբիչիչի նկատմամբ: Հանդիպումը տեւել է 2 ժամ 26 րոպե։ Ռաֆայէլ Նադալը քառորդ եզրափակիչում կը հանդիպի շուէդ թենիսիստ Ռոբին Սոդերլինգի հետ։ Յիշեցնենք, որ շուէդ թենիսիստը միակն է, ում յաջողուել է յաղթել Նադալին «Ռոլան Գարոս»-ում 2 տարի առաջ:
  -   Սպորտ