Տիգրան Սարգսեան. Երեւանի նոր քաղաքապետի թեկնածութեան շուրջ Հանրապետութեան Նախագահն իր խօսքը կ'ասի


Տիգրան Սարգսեան. Երեւանի նոր քաղաքապետի թեկնածութեան շուրջ Հանրապետութեան Նախագահն իր խօսքը կ'ասի

  • 31-10-2011 15:32:51   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ Կարէն Կարապետեանի կողմից բերուած մանրակրկիտ փաստարկները Երեւանի քաղաքապետի պաշտօնից հրաժարական տալու պատճառների մասին լիովին համապատասխանում են քաղաքապետի կողմից արուած հրապարակային յայտարարութեանը: այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 30-ի ճեպազրոյցում յայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, յաւելելով` «Որեւէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում եւ այլ մեկնաբանութիւնների հետ համամիտ չեմ»: ՀՀ վարչապետը հարկ չի համարել մեկնաբանել շրջանառուող լուրերն այն մասին, թէ, իբր, հրաժարականի պատճառը իշխանական թիմին դաւաճանելն է: «Կարծում եմ, ընդհանրապէս ճիշտ չէ, որպէսզի վարչապետն ինչ-որ լուրեր մեկնաբանի»,- նշել է նայ: Այն հարցին., թէ որպէս Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի անդամ ում է տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտօնում, ՀՀ վարչապետը նշել է. «կարծում եմ, որ այդ հարցի շուրջ հանրապետութեան Նախագահն իր խօսքը կասիէ:
  -   Քաղաքական