Մանկավարժական Համալսարանի կադրերը կհամալրվեն մրցույթով


Մանկավարժական Համալսարանի կադրերը կհամալրվեն մրցույթով

  • 01-11-2011 12:57:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարել է մրցույթ 13 թափուր աշխատատեղի համար: Պահանջվող կադրերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակված է հանրապետական մամուլում` «Առավոտ»-1.11.2011, «Ազգ»-1.11.2011, «Հայաստանի Հանրապետություն»-1. 11. 2011: Դիմումները կընդունվեն մինչեւ նոյեմբերի 14-ը: Այսուհետ եւս Մանկավարժական համալսարանը հետեւելու է մրցութային կարգով ուսումնաօժանդակ կազմի համալրման քաղաքականությանը, եւ տարին մի քանի անգամ անհրաժեշտության դեպքում կհայտարարվի մրցույթ` այսպիսով նպաստելով բուհում առավել թափանցիկ ընթացակարգով կադրային քաղաքականության արմատավորմանը:
  -   Մամլո հաղորդագրություն