«Արթբրիջ» գրախանութ-սրճարանը նշեց իր 10-ամեակը


«Արթբրիջ» գրախանութ-սրճարանը նշեց իր 10-ամեակը

  • 31-05-2011 17:34:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Արթբրիջ» գրախանութ-սրճարանն իր տասնամեակի առթիւ մայիսի 30-ին կազմակերպել էր տօնական ընդունելութիւն, որին ներկայ էին արուեստագէտներ, քաղաքական կուսակցութիւնների, բարեգործական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։ Ողջունելով հիւրերին, «Արթբրիջ»-ի տնօրէն Շաքէ Հաւանը շնորհակալութիւն յայտնեց նրանց հրաւէրն ընդունելու եւ գրախանութ-սրճարանի 10-ամեակը միասին նշելու համար։ «ՆՏ» թղթակցի հետ զրոյցում Շաքէ Հաւանը տեղեկացրեց, որ «Արթբրիջ»-ը հիմնադրելով ինքը նպատակ է ունեցել աջակցել տեղի արուեստագէտներին, հրատարակիչներին՝ կազմակերպելով նրանց գործերի ցուցահանդէս-վաճառքներ: Բացի այդ, համագործակցելով տեղի հրատարակիչների հետ «Արթբրիջ»-ը ձեռք է բերում գրքեր՝ սահմանամերձ գիւղեր առաքելու եւ մատչելի գներով իրացնելու նպատակով։ Շաքէ Հաւանը գտնում է, որ անհրաժեշտ է մարզերի բուհերի եւ դպրոցների ուսանող-աշակերտների մօտ հետաքրքրութիւն առաջացնել գրքի նկատմամբ, այդպիսով նաեւ աջակցելով հայաստանեան հրատարակիչներին եւ գրավաճառութեամբ զբաղուողներին:
  -   Հասարակութիւն