Կ'ոլորադոյի Ամերիկաhայերի Նախաձեռնող Կոմիտէի Ակտիւիստները Առաջ են Տանում Հայկական Հարցը


Կ'ոլորադոյի Ամերիկաhայերի Նախաձեռնող Կոմիտէի Ակտիւիստները Առաջ են Տանում Հայկական Հարցը

  • 02-11-2011 13:55:45   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ամերիկայի Հայկական Համագումարը Երախտապարտ է Կոլորադոյում Արամակ-ի Նախագահ Պամելայ Բարսամ Բրաունին Նահանգում Կատարած Իր Աշխատանքի Համար Վաշինգտօն – Առաջին աշխարհամարտի տարիներին Ռոքի Մաունթեն Հայ Մերձաւոր Արեւելքի Օգնութեան Կ'ոմիտեյի հիմնադրումից ի վեր Կ'ոլորադոյի նահանգն իր մասնակցութիւնն է ունեցել նաեւ Հայոց Ցեղասպանութիւնից փրկուածներին օգնելու հարցում: Համայնքի ազդեցիկ առաջնորդները, քրիստոնեայ հայերի նկատմամբ Օսմանեան կայսրութեան կազմակերպած աքսորների եւ սպանդի լուսաբանումներից ազդուած, անցան փրկուածներին օգնելու գործին: Մինչ այժմ առկայ է այդ մարդասիրական ոգին ու նուիրուածութիւնը, այն աւելի ու աւելի աճում է: Վերջին տասնամեակի ընթացքում, երբ համայն հայութիւնը յիշատակում էր Մեծ Եղեռնը, Կ'ոլորադոյի Գլխաւոր Համագումարը եւ նահանգապետերը ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը: Որպէս այդ փաստի յաւելեալ վկայութիւն, այնտեղ է գտնւում Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած մի խաչքար, որի հեղինակն է Կ'ոլորադոյի արեւմտեան հատուածից ճարտարապետ Վարուժ Հայրապետեանը եւ որը պաշտօնապէս տեղադրուել է Կ'ոլորադոյի վարչական շէնքի տարածքում: Հայոց Ցեղասպանութեան հարցում Կոլորադոյ նահանգի մասնակցութեան պատմութիւնը վերջերս նահանգային մակարդակով ճանաչում ստացաւ: 2005-ին Ամերիկայի Հայկական Համագումարի Արեւմտեան Տարածաշրջանի տնօրէնն այցելեց նահանգի վարչական գրասենեակները եւ օգնեց համայնքին Կ'ոլորադոյի պատուիրակութեանը ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան փաստի վերահաստատման կարեւորութիւնը: Այսօր Կ'ոլորադոյի ակտիւիստները լիովին վստահում են է Կ'ոլորադոյի Ամերիկահայերի Նախաձեռնող Կ'ոմիտեյի նախագահ Պամելայ Բարսամ Բրաունի կողմից հիմնուած Ռոքի Մաունթենի Հայ Ադուոքեյթ-ից ( RMHA - Rocky Mountain Hye Advocate) ստացուող քաղաքական նորութիւններին եւ նորամուծութիւններին: Բարսամ Բրաունը որպէս համագումարի ակտիւիստ հաւաքագրուել է Ժիրայր Յովնանեանի կողմից 1996 թուականին: Կոլորադոն իր երկու սենատորների հետ մէկտեղ ունի եօթ անդամներ ներկայացուցիչների պալատում: Ապրիլ ամսին RMHA-ի միջնորդութեամբ Կ'ոլորադոյի պատուիրակութեան բոլոր անդամները հանդէս եկան Ցեղասպանութեան յիշատակման ելոյթներով: Եւ սենատորները, եւ Ներկայացուցիչների պալատում իր հինգ անդամները յիշատակման ուղերձներ յղեցին RMHA-ին: Իւրաքանչիւրը հրատարակուեց որպէս յատուկ յայտարարութիւն RMHA-ի համացանցային տեղեկագրում, ինչպէս նաեւ տարածուեցին նահանգի բոլոր անդամների, Կ'ոլորադոյի մարդու իրաւունքների խմբերի, նահանգային Զլմ-ների, ողջ Կ'ոլորադոյի պատուիրակութեան շրջանում: Ներկայումս Կոլորադոն ունի Հայոց Ցեղասպանութեան 304-րդ բանաձեւի հինգ համահովանաւորներ, Հայկական խմբի հինգ անդամներ, եւ Թուրքիայում քրիստոնէական ժառանգութեան պահպանման 306-րդ բանաձեւի մէկ համահովանաւոր: Անցած տարիների ընթացքում Կոլորադոն եղել է այն սակաւաթիւ նահանգներից, որոնց ողջ պատուիրակութիւնը հովանաւորել է Հայոց Ցեղասպանութեան փաստը վերահաստատող օրէնսդրութիւնը: Անցած ամիս RMHA-ը անցկացրեց համայնքային հանդիպումների րոուզմերի Րոդրիգեզի մասնակցութեամբ, ով սենատոր Մայքլ Բենետի նահանգային գրասենեակի ղեկավարն է: Բարսամ Բրաունը բացատրեց. «րոուզմերին սենատորի հետ մէկտեղ մեծ դեր է խաղացել ցեղասպանութիւնների դէմ ուղղուած գաղափարախօսութեան տարածման գործում: Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտութիւնը յայտնել նրան իր համբերատարութեան եւ նուիրուածութեան համարէ: Հաւաքին ներկայ էին նաեւ քաղաքական, ցեղասպանութիւնների դէմ պայքարող, մարդու իրաւունքների եւ շրջակայ միջավայրի պաշտպանութեան կազմակերպութիւնների ակտիւիստներ, պետական պաշտօնեաներ, թոշակի անցած նախկին դասաւանդողներ, ովքեր այժմ հանրային դպրոցներում իրականացնում են կամաւորական աշխատանքներ, Բոուլդերում Կ'ոլորադոյի Համալսարանի դասախօս, արուեստագէտներ, գրողներ, երաժիշտներ, Բոուլդերի համայնքային հիւանդանոցի օնկոլոգիայի բաժնի հոգեբան, Երիտասարդ կանանց քրիստոնէական ասոցացիայի (YWCA) խորհրդի անդամ, առեւտրական պալատի անդամ, Կ'ոլորադոյի Չաուտաուքուայ ասոցացիայի խորհրդի անդամ, Կ'ոլորադոյի ներման խորհրդի անդամ, Բոուլդերի գրադարանային խորհրդի անդամ եւ մի քանի անկախ ձեռնարկատէրեր: ԱՐԱՄԱԿ Կ'ոլորադոյի անդամները կը շարունակեն իրենց գործունէութիւնը եւ կ'աշխատեն ներկայացուցիչների պալատի նոր անդամ Սկոտ Թիփթօնի հետ, որն ի դէպ միակն է, ով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի համահովանաւոր չէ, ինչպէս նաեւ ընդգրկուած չէ Կոնգրէսում հայկական խնդիրներով զբաղուող խմբի կազմում: Կ'ոլորադոյի նախկին ներկայացուցիչը Հայոց Ցեցասպանութեան երկու բանաձեւերի համահովանաւոր էր: Անցած շաբաթ ներկայացուցիչ Դուգ Լամբորնը իր 20 գործընկերների հետ համատեղ ելոյթ ունեցաւ Կապիտոլիումում անցկացուած Հայաստանի անկախութեան 20-ամեակի հանդիսութեանը: Ներկայացուցիչ Լամբորնը նաեւ Հայկական կոնգրէսական խմբի անդամ է եւ 306-րդ բանաձեւի համահովանաւոր: Բարսամ Բրաունը հիմնաւորեց Կ'ոլորադոյի նուաճումները. «մեր նահանգային գործունէութիւնը Հայոց Ցեղասպանութեան յիշատակման կոմիտէի հիանալի աշխատանքի, ինչպէս նաեւ ողջ նահանգի Արամակ-ի ակտիւիստների ջանքերի արդիւնքն է: Մեր միացեալ յաջողութիւնը վկայում է համայնքային անդամների միասնական աշխատանքի հզօր ուժի մասին, որով մենք յաջողութիւնների ենք հասնում նաեւ Վաշինգտօնումէ: Ամերիկահայերի Նախաձեռնող Կոմիտէն Ամերիկայի Հայկական Համագումարի համայնքային ճիւղն է, որը նպաստում է համայնքային ակտիվիզմի զարգացմանը եւ դէմ է զրպարտանքներին: 1993 թուականին հիմնադրուած Արամակ-ը ամենամեծ անկախ, ամերիկահայ համայնքային ցանցն է; 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է: Կ'ոլորադոյի Ամերիկաhայերի Նախաձեռնող Կոմիտէի Ակտիւիստները ԱԱմերիկայի Հայկական Համագումարը Երախտապարտ է Կոլորադոյում Արամակ-ի Նախագահ Պամելայ Բարսամ Բրաունին Նահանգում Կատարած Իր Աշխատանքի Համար Վաշինգտօն – Առաջին աշխարհամարտի տարիներին Ռոքի Մաունթեն Հայ Մերձաւոր Արեւելքի Օգնութեան Կ'ոմիտեյի հիմնադրումից ի վեր Կ'ոլորադոյի նահանգն իր մասնակցութիւնն է ունեցել նաեւ Հայոց Ցեղասպանութիւնից փրկուածներին օգնելու հարցում: Համայնքի ազդեցիկ առաջնորդները, քրիստոնեայ հայերի նկատմամբ Օսմանեան կայսրութեան կազմակերպած աքսորների եւ սպանդի լուսաբանումներից ազդուած, անցան փրկուածներին օգնելու գործին: Մինչ այժմ առկայ է այդ մարդասիրական ոգին ու նուիրուածութիւնը, այն աւելի ու աւելի աճում է: Վերջին տասնամեակի ընթացքում, երբ համայն հայութիւնը յիշատակում էր Մեծ Եղեռնը, Կ'ոլորադոյի Գլխաւոր Համագումարը եւ նահանգապետերը ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը: Որպէս այդ փաստի յաւելեալ վկայութիւն, այնտեղ է գտնւում Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած մի խաչքար, որի հեղինակն է Կ'ոլորադոյի արեւմտեան հատուածից ճարտարապետ Վարուժ Հայրապետեանը եւ որը պաշտօնապէս տեղադրուել է Կ'ոլորադոյի վարչական շէնքի տարածքում: Հայոց Ցեղասպանութեան հարցում Կոլորադոյ նահանգի մասնակցութեան պատմութիւնը վերջերս նահանգային մակարդակով ճանաչում ստացաւ: 2005-ին Ամերիկայի Հայկական Համագումարի Արեւմտեան Տարածաշրջանի տնօրէնն այցելեց նահանգի վարչական գրասենեակները եւ օգնեց համայնքին Կ'ոլորադոյի պատուիրակութեանը ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան փաստի վերահաստատման կարեւորութիւնը: Այսօր Կ'ոլորադոյի ակտիւիստները լիովին վստահում են է Կ'ոլորադոյի Ամերիկահայերի Նախաձեռնող Կ'ոմիտեյի նախագահ Պամելայ Բարսամ Բրաունի կողմից հիմնուած Ռոքի Մաունթենի Հայ Ադուոքեյթ-ից ( RMHA - Rocky Mountain Hye Advocate) ստացուող քաղաքական նորութիւններին եւ նորամուծութիւններին: Բարսամ Բրաունը որպէս համագումարի ակտիւիստ հաւաքագրուել է Ժիրայր Յովնանեանի կողմից 1996 թուականին: Կոլորադոն իր երկու սենատորների հետ մէկտեղ ունի եօթ անդամներ ներկայացուցիչների պալատում: Ապրիլ ամսին RMHA-ի միջնորդութեամբ Կ'ոլորադոյի պատուիրակութեան բոլոր անդամները հանդէս եկան Ցեղասպանութեան յիշատակման ելոյթներով: Եւ սենատորները, եւ Ներկայացուցիչների պալատում իր հինգ անդամները յիշատակման ուղերձներ յղեցին RMHA-ին: Իւրաքանչիւրը հրատարակուեց որպէս յատուկ յայտարարութիւն RMHA-ի համացանցային տեղեկագրում, ինչպէս նաեւ տարածուեցին նահանգի բոլոր անդամների, Կ'ոլորադոյի մարդու իրաւունքների խմբերի, նահանգային Զլմ-ների, ողջ Կ'ոլորադոյի պատուիրակութեան շրջանում: Ներկայումս Կոլորադոն ունի Հայոց Ցեղասպանութեան 304-րդ բանաձեւի հինգ համահովանաւորներ, Հայկական խմբի հինգ անդամներ, եւ Թուրքիայում քրիստոնէական ժառանգութեան պահպանման 306-րդ բանաձեւի մէկ համահովանաւոր: Անցած տարիների ընթացքում Կոլորադոն եղել է այն սակաւաթիւ նահանգներից, որոնց ողջ պատուիրակութիւնը հովանաւորել է Հայոց Ցեղասպանութեան փաստը վերահաստատող օրէնսդրութիւնը: Անցած ամիս RMHA-ը անցկացրեց համայնքային հանդիպումների րոուզմերի Րոդրիգեզի մասնակցութեամբ, ով սենատոր Մայքլ Բենետի նահանգային գրասենեակի ղեկավարն է: Բարսամ Բրաունը բացատրեց. «րոուզմերին սենատորի հետ մէկտեղ մեծ դեր է խաղացել ցեղասպանութիւնների դէմ ուղղուած գաղափարախօսութեան տարածման գործում: Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտութիւնը յայտնել նրան իր համբերատարութեան եւ նուիրուածութեան համարէ: Հաւաքին ներկայ էին նաեւ քաղաքական, ցեղասպանութիւնների դէմ պայքարող, մարդու իրաւունքների եւ շրջակայ միջավայրի պաշտպանութեան կազմակերպութիւնների ակտիւիստներ, պետական պաշտօնեաներ, թոշակի անցած նախկին դասաւանդողներ, ովքեր այժմ հանրային դպրոցներում իրականացնում են կամաւորական աշխատանքներ, Բոուլդերում Կ'ոլորադոյի Համալսարանի դասախօս, արուեստագէտներ, գրողներ, երաժիշտներ, Բոուլդերի համայնքային հիւանդանոցի օնկոլոգիայի բաժնի հոգեբան, Երիտասարդ կանանց քրիստոնէական ասոցացիայի (YWCA) խորհրդի անդամ, առեւտրական պալատի անդամ, Կ'ոլորադոյի Չաուտաուքուայ ասոցացիայի խորհրդի անդամ, Կ'ոլորադոյի ներման խորհրդի անդամ, Բոուլդերի գրադարանային խորհրդի անդամ եւ մի քանի անկախ ձեռնարկատէրեր: ԱՐԱՄԱԿ Կ'ոլորադոյի անդամները կը շարունակեն իրենց գործունէութիւնը եւ կ'աշխատեն ներկայացուցիչների պալատի նոր անդամ Սկոտ Թիփթօնի հետ, որն ի դէպ միակն է, ով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի համահովանաւոր չէ, ինչպէս նաեւ ընդգրկուած չէ Կոնգրէսում հայկական խնդիրներով զբաղուող խմբի կազմում: Կ'ոլորադոյի նախկին ներկայացուցիչը Հայոց Ցեցասպանութեան երկու բանաձեւերի համահովանաւոր էր: Անցած շաբաթ ներկայացուցիչ Դուգ Լամբորնը իր 20 գործընկերների հետ համատեղ ելոյթ ունեցաւ Կապիտոլիումում անցկացուած Հայաստանի անկախութեան 20-ամեակի հանդիսութեանը: Ներկայացուցիչ Լամբորնը նաեւ Հայկական կոնգրէսական խմբի անդամ է եւ 306-րդ բանաձեւի համահովանաւոր: Բարսամ Բրաունը հիմնաւորեց Կ'ոլորադոյի նուաճումները. «մեր նահանգային գործունէութիւնը Հայոց Ցեղասպանութեան յիշատակման կոմիտէի հիանալի աշխատանքի, ինչպէս նաեւ ողջ նահանգի Արամակ-ի ակտիւիստների ջանքերի արդիւնքն է: Մեր միացեալ յաջողութիւնը վկայում է համայնքային անդամների միասնական աշխատանքի հզօր ուժի մասին, որով մենք յաջողութիւնների ենք հասնում նաեւ Վաշինգտօնումէ: Ամերիկահայերի Նախաձեռնող Կոմիտէն Ամերիկայի Հայկական Համագումարի համայնքային ճիւղն է, որը նպաստում է համայնքային ակտիվիզմի զարգացմանը եւ դէմ է զրպարտանքներին: 1993 թուականին հիմնադրուած Արամակ-ը ամենամեծ անկախ, ամերիկահայ համայնքային ցանցն է; 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է:
  -   Մամլո հաղորդագրություն