ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը կը ներկայացնի նոյեմբերի 14-ին


ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը կը ներկայացնի նոյեմբերի 14-ին

  • 02-11-2011 14:11:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ, ՀՀԿ նախագահ սերժ Սարգսեանն առաջարկել է , որ առաջիկայ ընտրութիւններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխաւորի հհ Աժ նախագահ Յովիկ Աբրահամեանը: Պարոն Աբրահամեանն ընդունել է հհ Նախագահի առաջարկը եւ իր կողմից առաջարկել ազգային Ժողովի նախագահի պաշտօնից հրաժարական տալ, որպէսզի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին կարողանայ կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրայ: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը, Ազգային ժողովի կանոնակարգ օրէնքի համաձայն, պաշտօնապէս կը ներկայացնի Ազգային ժողովի առաջիկայ նիստում` նոյեմբերի 14-ին:
  -   Մամլո հաղորդագրություն