Շրջայց մայրաքաղաքի խանութներում


Շրջայց մայրաքաղաքի խանութներում

  • 04-11-2011 14:15:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչութիւնը` «Սպառողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ, հերթական ծրագրային հսկողական շրջայցերն են կազմակերպել պարէնային ապրանքների վաճառքի առաւել խոշոր 40 խանութներում` պիտանելիութեան ժամկէտն անցած սննդամթերք յայտնաբերելու եւ դրանց վաճառքը բացառելու նպատակով: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտօնակատար Տարօն Մարգարեանին զեկուցուել է, որ շրջայցերի արդիւնքում յայտնաբերուած ժամկէտանց ապրանքատեսակների շարքում գերակշռել են կաթնամթերքը, պատրաստի մսամթերքը, կիսապատրաստուածքներն ու զովացուցիչ ըմպելիքները: Սննդի վաճառքի օբյեկտների տնտեսվարողներին զգուշացուել է նաեւ ձեռնպահ մնալ կասկածելի` ոչ պարզորոշ ժամկէտնայնութեամբ, ինչպէս նաեւ օտարալեզու մակնշումով սննդամթերք վաճառելուց: Արդիւնքում, ՀՀ վարչական իրաւախախտումների օրէնսգրքի 158-րդ յօդուածի 1-ին մասով տոյժի են ներկայացուել 17 կազմակերպութիւն, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում` սահմանուած նուազագոյն աշխատավարձի յիսունապատիկից մինչեւ հարիւրապատիկի չափով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ Կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտօնակատար Տարօն Մարգարեանը յանձնարարել է հետեւողականօրէն շարունակել մայրաքաղաքի խանութներում պարէնային ապրանքների անվտանգութեան հսկողութիւնն ու ընդգծել, որ այն լինելու է մշտական ուշադրութեան կենտրոնում:
  -   Տնտեսութիւն