Աշնանային զօրակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծուել է յանձնաժողով


Աշնանային զօրակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծուել է յանձնաժողով

  • 08-11-2011 17:39:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանութեան նախարարի հրամանով 2011 թուականի աշնանային զօրակոչի անցկացման գործընթացի թափանցիկութեան եւ զօրակոչի ընթացքում օրինականութեան ապահովման, ինչպէս նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացուած հարցերի արագ լուծման նպատակով ստեղծուել է յանձնաժողով` ՀՀ պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Յարութիւնեանի ղեկավարութեամբ: Զօրակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող էն ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցէ` Մոսկովեան 5 (ՀՀ պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախօս` 52-34-86, 52-34-82: Ինչպէս յայտնում էն ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, յանձնաժողովի աշխատանքը բաց է լրատուամիջոցների համար:
  -   Մամլո հաղորդագրություն