Երեւանում տեղի կ'ունենայ թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը


Երեւանում տեղի կ'ունենայ թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը

  • 09-11-2011 11:12:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 12-13-ը Երեւանում տեղի կ'ունենայ թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Վերջինս Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրեանի խմբագրութեամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամեակին նուիրուած եւ նրա կողմից իրականացուող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երեւան, նախագահ Արա Պապեան), Իրանագիտական Կովկասեան կենտրոնը (Երեւան), Թուրքիայի, Իրանի եւ Կովկասի ուսումնասիրութիւնների միջազգային ասոցացիան եւ ARMACAD-ը (Ակադեմիական համագործակցութեան եւ օժանդակութեան հայկական ասոցացիայ, Խաչիկ Գեւորգեան): Միջոցառման հովանաւորն է Hyksos հիմնադրամը (նախագահ` Հրաչ Գաբրիէլեան): Յարկ է նշել, որ թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացուել է Ծաղկաձորում` 2005թ. մայիսին եւ կազմակերպուել Երեւանի Պետական Համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի եւ Իրանագիտական Կովկասեան կենտրոնի կողմից: Թալիշագիտութիւնը իրանագիտութեան բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների` հնագոյն այս ժողովրդի բնակութեան հիմնական տարածքը, այսպէս կոչուած, Թալիշի շրջանն է, որը բարակ գօտու ձեւով փարւում է Կասպից ծովի հարաւային ափին եւ հասնում մինչեւ Էնզելի նաւահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը: 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների հետեւանքով թալիշները բաժանուել են երկու մասի եւ բնակւում են ներկայիս Իրանի հիւսիսային (Գիլան) եւ Ադրբեջանի Հանրապետութեան հարաւային շրջաններում: Թալիշները ունեն ինքնատիպ մշակոյթ, որը հանդիսանում է Կասպից ծովի հարաւային սահմանամերձ մշակութային գօտուն բնորոշ երեւոյթ: Իրանական այս ժողովրդի բազամաշերտ հաւատալիքների, հարուստ, բազմաժանր բանահիւսութեան, պատմութեան, լեզուի եւ մշակոյթի ուսումնասիրութիւնը հայ իրանագէտների ուշադրութեան կենտրոնում է: ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի կողմից մի քանի տարի առաջ հրատարակուել են «թալիշ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի ակնարկներէ եւ «թալիշական ժողովրդական աւանդութիւններ եւ հեքիաթներէ գրքերը: Կայանալիք գիտաժողովին ընդառաջ ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնը պատրաստել է «թալիշ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի ներածութիւնէ կոլելկտիւ մենագրութիւնը` պրոֆէսոր Գ.Ս.Ասատրեանի խմբագրութեամբ: Մենագրութիւնը ներառում է 10 գլուխ` մանրամասն քննութեան առնելով թալիշների ծագման եւ պատմութեան խնդիրները` Թալիշի հնագոյն քաղաքակրթութիւններից մինչեւ թալիշ ժողովրդի նորագոյն պատմութիւնը: Մենագրութեան առանձին գլուխներ անդրադառնում են Թալիշստանի բնակչութեան, բնական ռեսուրսների, կրօնի եւ հաւատալիքների, ժողովրդական արուեստի, լեզուի ու գրականութեան հարցերին: Մենագրութեան շնորհանդէսը կը կայանայ թալիշագիտական 2-րդ գիտաժողովի պաշտօնական բացման ժամանակ: Մեկնարկող գիտաժողովի բացմանը ելոյթ կ'ունենան պրոֆսոր Գ. Ասատրեանը (Հայաստան) «Թալիշագիտութեան արդի խնդիրների եւ դրա հեռանկարների շուրջ», պրոֆէսոր Ա. Գրանմայեն (Մեծ Բրիտանիա)` «իԻնչպէ՞ս փրկել թալիշների լեզուն եւ մշակոյթը.է, յայտնի պատմաբան եւ գրող Քաւէ Ֆարրոխը (Կանադա)` «Կովկասեան Ադրբեջանի ապաիրանականացման գործընթացը (1828 թ.-ից մինչ այսօր)»: ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դոցենտ Վ. Ոսկանեանը կը ներկայացնի նոր թալիշական այբուբենի նախագիծը` Աւեստայի գրի հիման վրայ: Գիտաժողովին բացի հայ գիտնականներից կմասնակցեն նաեւ յայտնի մասնագէտներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Ամն-ից եւ Կանադայից: Գիտաժողովը, անշուշտ, դառնալու է նշանաւոր իրադարձութիւն եւ՛ արեւելագիտութեան, եւ՛ թալիշների ժամանակակից պատմութեան մէջ: Այն արդէն իսկ մեծ հետաքրքրութիւն է առաջացրել եւ դրական արձագանք գտել տարբեր երկրների իրանագէտների եւ թալիշ մտաւորականների շրջանում: 2005թ. թալիշագիտական 1-ին եւ վերջերս Երեւանում կայացած զազաների պատմութեանն ու մշակոյթին նուիրուած գիտաժողովներն արդէն իսկ արժանացել են միջազգային ակադեմիական շրջանակների բարձր գնահատանքին եւ մեծ հետաքրքրութիւն առաջացրել հայ արեւելագիտութեան հանդէպ: Սա խօսում է իրանագիտութեան հայկական դպրոցի ակադեմիականութեան եւ միջազգային բարձր հեղինակութեան մասին: Գիտաժողովի պաշտօնական բացման արարողութիւնը տեղի կ'ունենայ նոյեմբերի 12-ի, ժամը` 10.00, «Կոնգրէս» հիւրանոցի դահլիճում:
  -   Մամլո հաղորդագրություն