ՊՆ քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ. Կատարւում է նախաքննութիւն


ՊՆ քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ. Կատարւում է նախաքննութիւն

  • 09-11-2011 15:02:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ N զօրամասի շտաբի պետին կաշառք տալու մասին /3000 ԱՄՆ դոլար/ օպերատիւ տեղեկութիւնների հիման վրայ ՊՆ քննչական ծառայութեան յատկապէս կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրէական օրէնսգրքի 311 յօդուածի 3-րդ մասի 3-րդ կէտով նախատեսուած յանցագործութեան յատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին յարուցուել է քրէական գործ եւ կատարւում է նախաքննութիւն: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, հհ ՊՆ N զօրամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալուել է նոյն զօրամասի ժամկետային զինծառայողին մէկ այլ զօրամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով: Քրէական գործի նախաքննութիւնը շարունակւում է:
  -   Մամլո հաղորդագրություն