Տիգրան Սարգսեանը շնորհաւորել է Յունաստանի վարչապետին


Տիգրան Սարգսեանը շնորհաւորել է Յունաստանի վարչապետին

  • 10-11-2011 21:05:42   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը նոյեմբերի 10-ին շնոհաւորական ուղերձ է յղել Յունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսին: Ըստ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապեր վարչութեան հաղորդագրութեան, ուղերձում մասնաւորապէս նշւում է .«եւրոպայի եւ Յունաստանի պատմութեան համար այս կարեւորագոյն պահին Ձեր կողմից Կառավարութեան ղեկավարումը ստանձնելը չափազանց կարեւոր եւ պատասխանատու առաքելութիւն է, քանզի այսօր ողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում Յունաստանում զարգացող իրադարձութիւններն էն: պարոն վարչապետ, յիշում եմ մեր համատեղ աշխատանքը, երբ դուք եւ էս նախագահում էինք մեր երկրների կենտրոնական բանկերը: Դուք արդիւնաւէտ էք իրականացրել ձեր աշխատանքը Յունաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտօնում եւ ծանրակշիռ ներդրում էք ունեցել Եւրոպական կենտրոնական բանկի ամրապնդման գործում: Էս համոզուած եմ, որ յաջողելու էք նաեւ հիմա»: Տիգրան Սարգսեանը Յունաստանի վարչապետին մաղթել է ուժ, եռանդ եւ յաջողութիւններ` բարեկամ Յունաստանի առջեւ ծառացած խնդիրներն օր առաջ յաղթահարելու համար:
  -   Քաղաքական