Տիգրան Սարգսեանը մրցանակներ է յանձնել տարբեր անուանակարգերում լաւագոյնը ճանաչուած համայնքների ղեկավարներին


Տիգրան Սարգսեանը մրցանակներ է յանձնել տարբեր անուանակարգերում լաւագոյնը ճանաչուած համայնքների ղեկավարներին

  • 10-11-2011 21:09:16   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամեայ յոբելեանի կապակցութեամբ կազմակերպուած միջոցառումների շրջանակում նոյեմբերի 10-ին մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխութիւն, որին ներկայ է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագութեան, ՀՀ վարչապետը մրցանակներ է յանձնել տարբեր անուանակարգերում լաւագոյնը ճանաչուած համայնքների ղեկավարներին: 2011 թուականի լաւագոյն քաղաքային համայնք է ճանաչուել Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, իսկ լաւագոյն գիւղական համայնք` Արարատի մարզի Մխչեան համայնքը: «մաքուր համայնք 2011ե-ին արժանացել էն Արագածոտնի մարզի Թալին քաղաքը եւ շիրակի մարզի Ամասիայի գիւղական համայնքը: «լաւագոյն կանաչապատ համայնքէ կոչումն ստացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը: «համայնքային կեանքի լաւագոյն լուսաբանում» մրցանակին է արժանացել «հետք» ինտերնետային թերթը, իսկ «մշակութային լաւագոյն քաղաքային համայնք»` Գիւմրի քաղաքը: ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ «հայաստանի համայնքների միութեան» կողմից համատեղ անցկացուող «տարուայ լաւագոյն համայնք» մրցանակաբաշխութիւնն ամենամեայ է, աւանդական բնոյթ ունի եւ կազմակերպւում է սկսած 2006 թուականից: Մրցանակաբաշխութեան նպատակն է աւելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունէութիւնը, ինչպէս նաեւ ձեւաւորել առողջ մրցակցութիւն` խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը: Մրցանակաբաշխութիւնը նաեւ ընթացիկ տարում յաջողութիւններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է:
  -   Քաղաքական