Մոնրէալում մեկնարկեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի աւանդական տարեկան հանգանակութիւնն Ամերիկեան մայրցամաքում


Մոնրէալում մեկնարկեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի աւանդական տարեկան հանգանակութիւնն Ամերիկեան մայրցամաքում

  • 15-11-2011 13:19:47   | Կանադա  |  Հասարակութիւն
Նոյեմբերի 12-ին Մոնրէալում մեկնարկեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի աւանդական տարեկան հանգանակութիւնն Ամերիկեան մայրցամաքում: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, Կանադայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան հովանու ներքոյ կազմակերպուած միջոցառմանը ներկայ էին հայ համայնքային կառոյցների ղեկավարները եւ խոշոր անհատ ձեռներէցները: Ներկաներին մանրամասնօրէն ներկայացուեց տարիների ընթացքում իրականացուած աշխատանքը, բազմաթիւ ընթացիկ ծրագրերը եւ դեռեւս չլուծուած խնդիրները: Նշուեց, որ անցեալ տարուայ հանգանակութեան արդիւնքում կառուցուել եւ վերանորոգուել են Արցախի ջրամատակարարման ցանցերը, ինչի շնորհիւ հազարաւոր մարդկանց խմելու եւ ոռոգման ջրի խնդիր է լուծուել: Այս տարուայ հանգանակութիւնը նախորդի գաղափարի շարունակութիւնն է լինելու: Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը երախտագիտութիւն յայտնեց ներկաներին եւ նշեց, որ «Ձեր բոլորի մասնակցութիւնը կարեւոր է որքան նիւթական, նոյնքան էլ բարոյական առումով: Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համատեղ ջանքերով միայն հնարաւոր կը լինի յաղթահարել պատմութեան ներկայ փուլում հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներն ու անլուծելի թուացող խնդիրները»:
  -   Հասարակութիւն