Հայաստանում ներդրուել է բուհական համակարգի միջազգայնացման նոր գործիք


Հայաստանում ներդրուել է բուհական համակարգի միջազգայնացման նոր գործիք

  • 16-11-2011 14:05:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել studyinarmenia.org եւ amhe.am բուհական պորտալի շնորհանդէսը, որը նախատեսուած է օտարերկրեայ քաղաքացիների համար: Անգլալեզու ինտերնետային կայքը ներկայացնում է համակողմանի տեղեկատուութիւն Հայաստանում գործող պետական, միջազգային եւ ոչ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, Բոլոնիայի գործընթացով պայմանաւորուած բարեփոխումների մասին: Կարեւորելով հերթական նոր նախաձեռնութիւնը բուհական համակարգում, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը նշել է, որ բարձրագոյն կրթութեան համակարգն օտարերկրեայ քաղաքացիների համար առաւել գրաւիչ դարձնելը նախարարութեան կողմից դիտարկւում է գերակայ խնդիր: «Արտասահմանցի ուսանողների ներգարաւման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: Եւ մենք այսօր մեր դիրքերը պահպանելուց բացի, յաւակնում ենք մեր վրայ վերցնել տարածաշրջանային բուհական կենտրոնի գործառոյթները: Կրթութիւն ստանալու նպատակով Հայաստան եկող արտասահմանցիները, որպէս կանոն, որոշակի դժուարութիւններ էին ունենում բուհական համակարգի մասին տեղեկատուութիւն ստանալու առումով, քանի որ անգլալեզու համապարփակ ինտերնետ-ռեսուրս չկար: Մեր բարձրագոյն կրթական համակարգն արտերկրում քարոզելու եւ գովազդելու անհրաժեշտութիւն կայ: Նոր պորտալը նպատակ ունի լրացնելու այդ բացը: Սա թոյլ կը տայ, որ իւրաքանչիւր արտասահմանցի պոտենցիալ ուսանող այստեղ գտնի իրէն հետաքրքրող տեղեկութիւնը: Նոր կայքը յաւակնում է դառնալ մեծ պատուհան` դէպի Հայաստանի բարձրագոյն կրթական համակարգ, որով մենք փորձում ենք աւելացնել մեր արտասահմանցի ուսանողների թիւը` պահպանելով աւանդական շուկաները, փորձելով դուրս գալ նաեւ նոր շուկաներ: Մեր մրցունակութեան բանաձեւը` որակեալ կրթութիւն` մատչելի գնով, մինչ այժմ աշխատել է, աշխատելու է նաեւ ապագայում»,- նշել է Արմէն Աշոտեանը: Նախարարը կարեւորել է, որ նոր կայքը ոչ միայն օտարազգի ուսանողների, այլեւ` սփիւռքի մեր հայրենակիցների համար եւս կ'ապահովի կրթական նոր հնարաւորութիւններ, քանի որ նրանցից ոչ բոլորն էն հայախօս: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան բարձրագոյն եւ հետբուհական մասնագիտական կրթութեան վարչութեան պետ Ռոբերտ Սուքիասեանը շնորհանդէսի ընթացքում ներկայացրել է բուհական պորտալը: Հայաստանում գործող բուհերն այնտեղ ներկայացուած էն առանձին էջով, յղումներ կան դէպի բուհերի պաշտօնական կ'այք-էջէր: Պորտալը նաեւ առցանց դիմելու հնարաւորութիւն է տալիս` օտարերկրացի ուսանողների համար ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը կարող էն նաեւ առցանց ընդունելութեան դիմում-յայտեր ընդունել: Բոլոր նրանք, ովքեր կը ցանկանան սովորել Հայաստա նի բուհերում, համացանցով կարող էն ուղարկել նախնական յայտ` արտայայտելով համապատասխան բուհում սովորելու ցանկութիւն եւ դիմումին կցելով պահանջուող փաստաթղթերը: Միջոցառման ընթացքում ներկայացուել է նաեւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նոր լոգոն` հայալեզու եւ անգլալեզու տարբերակներով:
  -   Հասարակութիւն