Լիլիթ Գալստեան. Մենք գերադասում ենք ճշմարտութիւնների մասին միջանցքներում ու քէֆի սեղանների շուրջ խօսել


Լիլիթ Գալստեան. Մենք գերադասում ենք ճշմարտութիւնների մասին միջանցքներում ու քէֆի սեղանների շուրջ խօսել

  • 16-11-2011 20:40:10   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը չի հաւատում Սերժ Սարգսեանի յայտարարութեանը, թէ իշխանութիւնները ցանկանում էն կառուցել մի հասարակութիւն, որի կենտրոնում մարդն է եւ նրա կարողութիւնների բացայայտումը: «այոյ` չեմ հաւատում, որովհետեւ անցնող չորս տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիւ հաստատումներ ենք լսել, որոնք իրապէս ոչ մի կապ չունէն մեր իրականութեան հետ: Գռփեապաշտութեան ու օլիգապոլիաների դէմ պայքար, արդար մրցակցային տնտեսութիւն, թափանցիկ կառավարում, սոցիալական երկիր եւ այլն: Իսկ իրականում 35% աղքատութիւն, արտագաղթ եւ յուսալքութիւն, ու նաեւ հայ գործարարների բազմամիլիոնանաոց ներդրումներ օտար շուկաներում: Աւաղ, Հայաստանը վաղուց երկու իրականութիւններում է ապրում, եւ չեմ կարծում որեւէ մէկը, մանաւանդ այս դահլիճում, չի տեսնում կամ չի հասկանում իրականութիւնը, բայց շարունակում ենք խաբել միմեանց ու գերադասում ճշմարտութիւնների մասին միջանցքներում ու քէֆի սեղանների շուրջ խօսելէ,- ասել է նա, հանդէս գալով Աժ-ում: Լիլիթ Գալստեանն իր խօսքում, մասնաւորապէս, ասել է. «կառավարութեան 2008-2012թթ. ծրագիրը Հայաստանը եւրամիութեան մշակութային տարածաշրջանային կենտրոն դարձնելու յանձնառութիւն ունէր: Իսկ իրականում, ինչպէս նախորդ բոլոր տարիներին, 2012թ-ին եւս մշակոյթը բիւջետային առաջնահերթութիւնների մէջ չի մտնում եւ թերֆինանսաւորումը ոլորտի գլխաւոր խնդիրներից մէկն է: Ոլորտի աշխատողների աշխատավարձը շարունակում է մնալ ամենացածրը: Համակարգի շուրջ 6080 աշխատողների միջին աշխատավարձը 57.000 դրամի սահմանում է, ինչը հանրապետութեան միջին աշխատավարձից մօտ 2 անգամ ցածր է: Եւ եթէ հաշուի առնենք այն փաստը, որ նուազագոյն զամբիւղի արժէքը 65 հազար դրամ է, ապա համակարգի աշխատողները կրկին կանգնում էն սոցիալական անարդարութեան, իրենց աշխատանքով արժանապատիւ ապրելու անկարողութեան առջեւ: Իսկ ՀՀ նախագահի նախընտրական խոստումի համաձայն 2012-ին միջին աշխատավարձը 122000 դրամ պէտք է լինէր: Դեռեւս 2008-ից էլ Կառավարութիւնն էր խոստացել աշխատավարձերի հաշուարկման հայեցակարգ մշակել, որն այդպէս էլ չի իրականացրել` պատճառաբանելով, թէ խաթարւում է մակրոտնտեսական կայունութիւնը: Իսկ սոցիալական համերաշխութեան խաթարման եւ երկրի կայունութեան եւ մարդկային ռեսուրսի մասին նրանք չէն էլ մտածում: Այն ինչ սա իրապէս քաղաքական եւ բարոյական խնդիր է, որովհետեւ չի կարելի է 35000 դրամով աշխատուժ պահել ու մտածել հաւատարիմ քաղաքացու կամ որակեալ աշխատանքի մասին: Ու մեր մշակոյթի գործիչները սեփական պետութեան մէջ այլ տէր էն փնտրում եւ ընտրութիւնից ընտրութիւն վճարովի ծառայութեան դիմաց դառնում այս կամ այն օլիգարխի քարոզիչը: 2012 բիւջէով մշակութային ծառայութիւնների ծախսերի մօտ 20 տոկոսանոց աւելացում է նախանշւում, այնինչ շուրջ 8 միլիոն դոլլար յատկացուելու է օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի եւ Ա. Խաչատրեանի անուան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինմանը: ժանտախտի պահին խնջոյքի համարժէք մի որոշում, որ բացարձակ համարժէք չէ ոլորտի առաջնահերթութիւններին: Ու թէեւ կառավարութիւնը որդեգրել է ծրագրային ֆինանսաւորման եւ արդիւնքային գնահատման մեթոդը, սակայն ինչպէս նախորդ, այնպէս էլ 2012 ֆինանսական տարում մշակութային հաստատութիւնների ֆինանսաւորումը կատարւում է ոչ ծրագրային եղանակով: Փաստօրէն, ոլորտի լիազօր մարմինը որդեգրել է “փող տուեքի” քաղաքականութիւնը, որի արդիւնքում գրեթէ անհնար է որակական եւ քանակական ցուցանիշների պատկեր ունենալ, մշակութային քաղաքականութեան հայեցակարգային, ռազմավարական խնդիրներ ակնկալել: Պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների վերականգնման ու վերանորոգման ծրագրերն ու դրանց վերջնական արդիւնքները շարունակ հարցեր ու ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտութիւն էն առաջացնում: Թէեւ Կառավարութեան տարեկան միջնաժամկէտ ծրագրով նախատեսնւում է վերականգնել շուրջ 25 մշակութային յուշարձան, սակայն մշակութային յուշարձանների վերականգմանը ուղղուող բիւջետային միջոցները միայն դրա կէսի չափով են նախատեսւում: Ու դեռ շարունակում էն խօսել տուրիզմի զարգացման մասին: Ըստ էութեան 2012 թ.-ի բիւջէն իրականում չի լուծում մշակոյթի ոլորտի հիմնախնդիրները, որովհետեւ չկայ այն ընկալումն ու իմաստաւորումը, որ մշակոյթը քաղաքական արժեհամակարգի բաղադրիչ է, եւ միայն մտածուած մշակութային քաղաքականութեան իրականացման ճանապարհով կարելի է հասնել տուեալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը: Թերֆինանսաւորուողների շարքում է շարունակում մնալ գիտութեան ոլորտը, թէեւ կառավարութիւնը իր 2008-2012թթ.-ի ծրագրով գիտնականների համար գիտութեամբ զբաղուելու գրաւչութեան ապահովման եւ տեղական ու համաշխարհային շուկաներում գիտական գործունէութեան արդիւնքներն իրացնելու հնարաւորութիւնը տրամադրելու յանձնառութիւն էր ստանձնել:: Իսկ 2012 թ. բիւջէն հաստատուած 7498.1 մլն. դրամ բազային ֆինանսաւորմամբ ոչ միայն որեւէ կերպ չի կարող ապահովել դրանց կատարումը, այլեւ գիտութեան արդիւնաւէտ կառավարման եւ սահմանուած առաջնահերթութիւնների ուղղութեամբ յստակ մեխանիզմներ եւ գործիքներ չի արտացոլում: Գործադիր մարմինը նախատեսում էր կրթութեան ոլորտի բարեփոխումներին համարժէք եւ համաչափ ապահովել պետական ծախսերի շարունակական աւելացում: 2012 թուականին կրթութեան ոլորտին ուղղուող ծախսերը պէտք է կազմէին Հնա-ի առնուազն 3.5 տոկոսը: Սակայն ինչպէս բիւջէ 2011-ը, այնպէս էլ 2012թ-ի բիւջէն (ի դէպ, Հհ 2011 թուականի հաստատուած բիւջէի նկատմամբ ծախսերը նուազել էն 0.7 տոկոսով ) չէն լուծում գործադիրի ծրագրային յանձնառութիւնները եւ կրթութեան ոլորտի ծախսերը կը կազմեն Հնա-ի մօտ 2.78 տոկոսը, խոստացուած 3.5 տոկոսի փոխարէն: Իսկ Հհ նախագահի նախընտրական ծրագրում 2012 թ-ին կրթութեանն ուղղուած գումարները 195 մլրդ. դրամ պէտք է կազմէին, այսօրուայ նախատեսումը 108 մլրդ. է, Ռադիօ եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայութիւնների իրականացման գծով բիւջետային յատկացումները այս տարի կազմելու էն շուրջ 4781.3 մլն. դրամ, որոնք, ըստ էութեան, հիմնականում ուղղուելու էն Հանրային հեռուստառադիոընկերութեանը: Ի դէպ, այս յատկացումները պիտի ապահովէին ՀՀ քաղաքացիների քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը: Սակայն իրականութիւնն այն է, որ այսօր Հանրային հեռուստառադիոընկերութիւնը ՀՀ քաղաքացուն իր իսկ հարկերից կուտակուած բիւջետային յատկացումների հաշուին, հրամցնում է ցածրորակ եւ ցածրաճաշակ սերիալներ, կողմնակալ լրատուութիւն, գռեհիկ հեռուստաեթեր որը ոչ միայն չի նպաստում ՀՀ արժանապատիւ քաղաքացու ձեւաւորմանը, այլ ըստ էութեան քաղաքական գործիք է, հոգեւոր աղէտի եւ բարոյական անկումի տարածող: Իրապէս, երկու ճշմարտութիւնների իրականութիւնում ենք ապրում եւ ներկայ իշխանութիւններն իրենց փիլիսոփայութեամբ եւ քաղաքական արժէքների համակարգով անկարող էն կառուցել հասարակութիւն, որի կենտրոնում մարդն է ու նրա կարողութիւնների բացայայտումըէ:
  -   Քաղաքական