Արմէն Աշոտեան. Մենք գրել ենք այն ծրագիրը, որը կարող ենք իրականացնել<br /> <br />


Արմէն Աշոտեան. Մենք գրել ենք այն ծրագիրը, որը կարող ենք իրականացնել

  • 22-06-2011 20:42:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ազգային ժողովի յունիսի 22-ի արտահերթ նիստում Կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետութեան կրթութեան զարգացման 2011-2015 թուականների պետական ծրագիրը հաստատելու մասին» օրէնքի նախագիծը, նշեց, որ, չնայած հնչած քննադատութեանը, պէտք է խոստովանել, որ ծրագիրն այս փուլում յաջողուած է: Ըստ նախարարի, վեց տարուայ դադարից յետոյ ծրագրի առկայութիւնը ողջունելի փաստ է. վերջին ծրագիրը 2001-2005թ.թ.-ներինն էր: Ա.Աշոտեանի գնահատմամբ, ծրագրում նախանշուած մտքերը, քննադատութիւնը եւ ինքնաւերլուծութիւնն ազնիւ է, թիրախներն իրատեսական էն, լուծելու հնարաւորութիւններն իրականանալի: «Մենք կարող էինք գրել ծրագիր, որ հինգ տարուայ ընթացքում Հայաստանում պէտք է ստեղծուի Հարվարդի հայկական տարբերակը, մենք կարող էինք գրել ծրագիր, որ կ'ունենանք Տիեզերագնացութեան ուսումնագիտական ռազմավարական կենտրոն Բիւրականում, մենք կարող էինք գրել ծրագիր, որ մեր բոլոր դպրոցների բոլոր շրջանաւարտներն ութ լեզուի պէտք է տիրապետէն աւարտելուց յետոյ: Նման պոպուլիզմի տեղ, ցաւօք սրտի, մեր աշխատանքը, ծանրաբեռնուածութիւնը, ցանկութիւնները, անձամբ իմ քաղաքական պլատֆորմն թոյլ չէն տալիս: Հետեւաբար, մենք գրել ենք այն ծրագիրը, որը կարող ենք իրականացնել, որովհետեւ կայ դրա մեթոդաբանութիւնը, կայ դրա ֆինանսական հնարաւորութիւնը, կայ դրա կառավարման հմտութիւնը ու յաջողուած փորձը»,-յայտարարեց հանրապետական նախարարը: Ա.Աշոտեանը նշեց, որ ծրագիրը լրամշակուել է հասարարական կազմակերպութիւնների, մասնագիտական շրջանակների եւ շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ: Պատգամաւորներից առաջարկներ էն ներկայացրել «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Անահիտ Բախշեանը եւ ՀՅԴ-ից Լիլիթ Գալստեանը: Դրանց մի մասն ընդունուել է ամբողջութեամբ կամ մասնակի: Լ.Գալստեանն իր ելոյթում ընդգծեց, որ «այնուամենայնիւ մի շարք մտահոգութիւններ իրենց փարատումը չէն գտել»: Ըստ նրա, մասնաւորապէս, ասուածը վերաբերում է այն հանգամանքին, որ փաստաթուղթն ունի էական բացթողումներ: «Էս շարունակում եմ մնալ այն տեսակէտին, որ գերակշռում էն տեսական դրոյթները, եւ իզուր չէ, որ ամբողջ տեքստը ողողուած է «խթանել», «խրախուսել», «աջակցել», նախատեսել» եւ այսպիսի անորոշ դերբայներով»,-ասաց դաշնակցական պատգամաւորը: Նշուեց նաեւ, որ սահմանուած չէ միջոցառումների եւ գործողութիւնների ամբողջական ծամանակացոյցը, անորոշ էն բաղադրիչների իրականացման պատասխանատուները: Ա.Բախշեանն էլ նկատեց, որ այն դէպքում, երբ երկիրը մտադիր է կրթութեան ոլորտում որդեգրել համընդհանուր ներառական կրթութեան քաղաքականութիւն, լաւ կը լինէր, որ այս զարգացման ծրագրում այն աւելի յստակ երեւար: Նա անդրադարձաւ նաեւ կրթութեան ֆինանսաւորմանը. «Էս կարծում եմ, որ կրթութեան պետական ծրագիրն իսկապէս պիտի իր մէջ կրթութեան նկատմամբ մեր պետական քաղաքականութեան տեսլականը յստակօրէն ամրագրի: Դրա համար անհրաժեշտ է, որ, ինչպէս ներկայացուած է ծրագրում` կրթութեան ֆինանսաւորումը հասցնել Հնա-ի 4 տոկոսի, իրականանար»: Ըստ պատգամաւորի, մինչդեռ ծրագիրը հաստատելու մասին օրէնքի նախագծի բիւջետային բնագաւառում կարգաւորման ազդեցութեան գնահատման մէջ գրուած է, որ ֆինանսաւորումը չի ապահովուելու 4 տոկոսի չափով: Ըստ կառավարութեան, 2012-2014թ.թ.-ին կրթութիւնը ֆինանսաւորուելու է ՀՆԱ-ի 2.4-2.6 տոկոսով է, այսինքն` աւելի քիչ, քան այս տարի. 2011թ.-ին 2.9 տոկոս էր: «Սա անընդունելի է»,-ասաց «Ժառանգութեան» պատգամաւորը:
  -   Հասարակութիւն