Տիգրան Սարգսեան. Աջարիայի հայերին յուզող խնդիրները գտնւում էն ՀՀ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում


Տիգրան Սարգսեան. Աջարիայի հայերին յուզող խնդիրները գտնւում էն ՀՀ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում

  • 19-11-2011 18:13:59   |   |  Հասարակութիւն

Վրաստան կատարած երկօրեայ այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցչներին: Ողջունելով նրանց` վարչապետը ներկայացրել է հայ-վրացական միջկառավարական համատեղ յանձնաժողովի նիստի արդիւնքները: Տիգրան Սարգսեանը նշել է, որ նիստն ունէր առանձնայատուկ նշանակութիւն, որովհետեւ օրակարգում ընդգրկուած էն եղել հարցեր, որոնք վերաբերուել էն երկու երկրների միջհամայնքային յարաբերութիւններին եւ Վրաստանի հայկական համայնքին, եւ դրանք ունէն էական նշանակութիւն` երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու առումով: վարչապետը նշել է, որ նման նիստերի ժամանակ վրացի գործընկերների հետ փորձ է արւում գտնել համայնքի պահանջներյն բաւարարող լուծումներ: Կառավարութեան ղեկավարն աջարահայերին հաւաստիացրել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում էն նրանց, գտնւում էն ՀՀ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում: «մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպէսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրներըէ,- ասել է կառավարութեան ղեկավարը: տիգրան Սարգսեանն անմիջական զրոյց է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին էն ներկայացրել իրենց հիմնական մտահոգութիւնները: աջարիայի հոգեւոր հովիւ Տէր Արարատ քահանայ Գումբարեանը Տիգրան Սարգսեանին խնդրել է օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու յարակից տարածքում մշակութային կենտրոնի կառուցման հարցում, քանի որ ներկայում եւ՛ կիրակնօրեայ հայկական դպրոցի դասերը, եւ՛ համայնքի մշակութային միջոցառումներն ընթանում էն եկեղեցու տարածքում, ինչն այնքան էլ հարիր չէ հոգեւոր կառոյցին: Տիգրան Սարգսեանը խոստացել է անպայման զբաղուել այդ խնդրով: համայնքի հետ հանդիպումից յետոյ Տիգրան Սարգսեանը` Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի ուղեկցութեամբ, այցելել է Բաթումի Արդարադատութեան պալատ, որտեղ ծանօթացել է վերջերս ներդրուած մի շարք տեխնոլոգիական նորամուծութիւններին, որոնք հնարաւորութիւն էն տալիս մէկ պատուհանի սկզբունքով ծառայութիւններ մատուցել քաղաքացիներին:
  -   Հասարակութիւն