Ադրբեջանական Պանդորայի Արկղը


Ադրբեջանական Պանդորայի Արկղը

  • 21-11-2011 12:07:20   |   |  Քաղաքական
Ռուսները մի շատ հետաքրքիր ասացուածք ունէն, որը, ցաւօք, կարծես բնորոշ լինի Իլհամ Ալիեւի` ադրբեջանցիների մասին պատկերացմանը. “??? ????? ?????, ????????? ??? ???”: Ալիեւը վերջերս այցելել էր Գաբալայի շրջան եւ թերեւս արդէն հասկանալի դարձաւ, որ վերջինս հերթական անգամ յիշել է Ղարաբաղը: Մարդկանց, բառի բուն իմաստով, կրկին լսեցրել ադրբեջանական այն յայտնի թեզը, որ դա իրենց հողն է, յետոյ խօսել է «Արդարութեանէ վերականգնման անխուսափելիութեան մասին` չմոռանալով, ի հարկ», սպառնալ` հարցը լուծել ռազմական ճանապարհով: Այս ամէնի հետ մէկտեղ, նա վերջում աւելացրել է, որը իր ասածների մէջ թերեւս ամենակարեւոր եւ ուշագրաւ մասն այն էր, որ ռազմական ճանապարհով հարցի լուծումը իրենց սոււերեն իրաւունքն է, որը ոչ ոք չի կարող իրենցից խլել եւ միջազգային հանրութիւնը տուեալ հարցում աջակցում է Ադրբեջանին: Ելոյթի առաջին մասը, որը վերաբերում է Ղարաբաղի` Ադրբեջանի մաս լինելուն, ինչ որ կերպ փորձում եմ հասկանալ, սակայն ակամայից մօտս ստեղծւում է այնպիսի տպաւորութիւն, որ Ալիեւն ուղղակի լաւ սերտել է Լենինա-գեբելսեան քարոզչական մեխանիզմները, մասնաւորապէս, թէ ինչպէս յաճախակի կրկնելով մեծ ստեր` դիւիդենտներ շահել: Ինչպէս PR-ի մասնագէտները կասեյին, մէջբերելով վերընշուած յայտնիներին, «Հաճախակի կրկնուող սուտը մի օր դառնում է ճշմարտութիւն»: Ամենայն հաւանականութեամբ Ալիեւը ուզում է գործնականում փորձարկել տուեալ հոգեբանա-սադիստական մեթոդները Ադրբեջանի հասարակութեան վրայ: Ինչ վերաբերում է ելոյթի երկրորդ մասին, ապա շատ անհասկանալի է, թէ ինչպէս է, որ միջազգային հանրութիւնը պաշտպանում է Ադրբեջանին, ռազմական լուծումը համարւում է բնական եւ նոյնիսկ հանդիսանում իրենց սոււերեն իրաւունքը` «Օկուպացուած տարածքներն ագրեսորից» ազատագրելու կոնտեքստում: Նախեւառաջ սկսենք նրանից, որ այսօր միակ միջազգային կառոյցը, որը զբաղւում է ղարաբաղեան հակամարտութեան բացառապէս խաղաղ լուծման ելքեր գտնելու շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը Հայաստանին ոչ ճանաչել է եւ ոչ էլ ճանաչում է, որպէս ագրեսոր, այլ մի բան էլ Լղհ-ն, դէ ֆակտոյ, ճանաչում է, որպէս հակամարտող կողմ, որի վառ ապացոյցը Մինսկի խմբի համանախագահների պարբերաբար կատարուող այցերն էն Ստեփանակերտ, Բաքու-երեւան այցերին զուգահեռ: Մի անգամ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյէն նոյնիսկ ապշեց հայ լրագրողներից մէկի տուած այն հարցին, թէ Խումբն արդեօք հաշուի նստում է Ստեփանակերտի դիրքորոշման հետ թէ` ոչ: Ֆասյէն պարզապէս ծիծաղեց եւ մէկ հակիրճ նախադասութեամբ պատասխանեց, որ նրանց` Ստեփանակերտ յաճախակի գնալը պայմանաւորուած չէ միայն թթի օղի խմելով: Հիմա եկէք անրադառնանք Ալիեւի շատ սիրած Միջազգային իրաւունքին, որը շատ պարզ ասում է` բոլոր հակամարտութիւնները կարճ ժամանակահատուածում պէտք է գտնէն բացառապէս խաղաղ լուծում, իսկ եթէ կոնկրէտ խնդիրը հնարաւոր չէ լուծել կարճ ժամանակահատուածում, ապա չպէտք է անել այնպիսի բանէր, որոնք կբարդացնէն ստեղծուած իրավիճակը եւ խոչընդոտ կը հանդիսանան խնդրի խաղաղ լուծման համար, եւ որ կողմերը այդ դէպքում պէտք է գտնէն երկկողմ ընդունելի այլընտրանքային ճանապարհներ, որոնք կյանգեցնէն խնդրի արդարացի, փոխըմբռնելի եւ, որ շատ կարեւոր է, խաղաղ լուծմանը: Սրանից հետեւութիւն. ոչ ոք Ադրբեջանի ճակատը չի համբուրի խնդրի ուժով լուծելու փորձ կատարելու համար, եւ դէպքերի տուեալ զարգացման արդիւնքում բացառուած չէ, որ միջազգային հանրութիւնը ագրեսոր որակի հէնց Ադրբեջանին եւ անմիջապէս ճանաչի Արցախի անկախութիւնը` հասկանալով տեղի ժողովրդի ազատ եւ անկախ պետութեան մէջ ապրելու ցանկութեան խորքային պատճառները: Ադրբեջանի վերնախաւի կողմից հրահրուող եւ պարբերաբար կրկնուող նման դատարկ խօսակցութիւններն, անկեղծ ասաց, արդէն սկսում էն յոգնեցնել: Մարդիկ փոխանակ փաստերին նայեն, ընկել էն ինչ-որ մոլորութիւնների մէջ եւ դեռ պատասխանատուութիւն էն իրենց վրայ վերցնում. ուրիշներին էլ յետներն էն մոլորեցնում: Այսօր Արցախը զարգանում է բառի լայն իմաստով. բազմաթիւ բարերարներ ներդրումներ էն անում այնտեղ, շուտով կը բացուի նոր օդանաւակայանը, հանրապետական հիւանդանոցը, իսկ Ադրբեջանից մազապուրծ եղած փախստականներն, այսօր, միաւորուելով եւ ոտքի կագնելով, նոր քաղաք էն ուզում կառուցել, մինչդեռ մեր հարեւանները դատարկաբանութեամբ էն զբաղուած: Իրավիճակը պէտք է ռէալ գնահատել: Հայկական կողմը միշտ էլ պատրաստակամութիւն է յայտնում փոխզիճումների գնալ` փորձելով քաղաքակիրթ ձեւով հասնել խնդրի արդարացի լուծմանը եւ ի վերջոյ համագործակցել` շատ լաւ հասկանալով, որ այսօրուայ աշխարհը չի հանդուրժում փակ սահմաններ եւ թշնամութիւն: Այսօր տարածաշրաջանն այնպիսի պայթիւնավտանգ վիճակում է, որ մեր ներկայիս յարաբերութիւնները մեզ դարձնում էն շատ աւելի խոցելի, քան թէ կարող էինք լինել... Ցաւօք հայ-ադրբեջանական յարաբերութիւնները գնալով աւելի խոր անդունդն էն գլորւում` տանելով դէպի Պանդորայի ռազմա-քաղաքական արկղի բացմանը, որի հետեւանքները, փառք Աստծոյ, դեռ անյայտ էն մարդկութեանը:
  -   Քաղաքական