Դօրիան. «իմ տարածած հաղորդագրութիւնը թող չդիտուի որպէս Եթկպի-ի, կամ «Գիսանէ» փառատօնի համբաւին վնասելու փորձ»


Դօրիան. «իմ տարածած հաղորդագրութիւնը թող չդիտուի որպէս Եթկպի-ի, կամ «Գիսանէ» փառատօնի համբաւին վնասելու փորձ»

  • 21-11-2011 14:33:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ ժամանակակից գրող Դօրիանը, ով օրեր առաջ մամուլի միջոցով յայտնեց իր «Արհեստական արբանեակը» պիեսը «Գիսանէ» թատերական փառատօնի ընթացքում ապօրինաբար ցուցադրելու եւ դրա բեմադրող ռեժիսոր Ֆրունզէ Գեւորգեանի կողմից պիեսի հեղինակութեան իւրացում կատարելու մասին, բաց նամակ է յղել ԵԹԿՊԻ ռեկտոր Արմէն Մազմանեանին: Նամակում ասւում է. «Հարգելի պարոն Մազմանեան, խորին յարգանքով եմ լցուած Ձեր եւ Ձեր ղեկավարած կրթօջախի հանդէպ եւ անկեղծօրէն ցաւում եմ, որ օրերս կատարուած օրինազանցութիւնը, որի մասին բարձրաձայնեցի, տեղի ունեցաւ հէնց ԵԹԿՊԻ կազմակերպած փառատօնի շրջանակներում: Համաձայն եմ փառատօնի մամուլի պատասխանատու Վիկտորեա Խաչատրեանի կողմից Զլմ-ներից մէկին արուած այն յայտարարութեան հետ, թէ փառատօնը որեւէ պատասխանատուութիւն չի կրում ինստիտուտի ուսանողի թոյլ տուած օրինախախտումների համար եւ միջադէպի մասին հրապարակում անելիս բնաւ չեմ կամեցել դրա պատասխանատուութիւնը ԵԹԿՊԻ, կամ փառատօնի վրայ դնել: ամիսներ առաջ նոյն ուսանողի կողմից փորձ արուեց կոմերցիոն նպատակներով օգտագործել աշխատանքս ու տարածուեց տեղեկատուութիւն, թէ այն Դրամատիկական թատրոնի բեմում պիտի ցուցադրուի: Դրամատիկականի բեմում այն չցուցադրուեց: Ու նոյեմբերի 18-ին տեղի ունեցածը, կարծում եմ, հիանալի կերպով մատնացոյց արեց ուսանողների վերաբերմունքն Համազգային թատրոնի բեմին, անպատասխանատուութիւնն ու անլրջութիւնը, որով նրանք վերաբերւում էն դրան` մտածելով, թէ այնտեղ իրենց կը թոյլատրուի այն, ինչ չի թոյլատրւում միւս թատրոններում, որ այն բաւականին լքուած է ու ամայի` դիակնէր թաղելու համար: Եւ կարելի է հետեւութիւն անել, որ այդպէս է մտածում ոչ միայն Ձեր ղեկավարած ինստիտուտին անարժան ուսանողը, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր ներգրաւուած էն եղել վերջինիս ներկայացման մէջ, ովքեր քաջատեղեակ էն եղել եւ կոծկել էն իրականութիւնը: Չիմանալ այդ մասին նրանք չէին կարող, քանզի տեսել ու ճանաչել էն բեմադրուած պիեսի հեղինակին, իսկ ինչպէս վերը նշուած յայտարարութեան մէջ նկատել է Վիկտորիա Խաչատրեանը, մասնակցութեան իր յայտնի մէջ Գեւորգեանը նշել է, թէ հեղինակն ինքն է հանդիսանում: Այդպիսով` չկարողանալով խեղաթիւրել իրականութիւնը հեղինակային իրաւունքներով զբաղուող կազմակերպութեան առաջ, նա որոշել է, որ հեշտութեամբ կարող է անել դա իր բուհում, որտեղ, միեւնոյն է, իրենով զբաղուող չի լինի: ուստի եւ իմ տարածած հաղորդագրութիւնը թող չդիտուի որպէս Եթկպի-ի, կամ «Գիսանէ» փառատօնի համբաւին վնասելու փորձ, այլ հակառակը` ինստիտուտի ղեկավարութեան ուշադրութիւնն առկայ բացերի վրայ սեւեռելով դրանց լուծումն անյապաղ գտնելու անհրաժեշտութեան մասին կոչ, քանզի, ինչպէս արդէն նշեցի, խորհին յարգանքով եմ լցուած առ այն կրթօջախը, որը Դուք ղեկավարում եքէ:
  -   Մամլո հաղորդագրություն