Ռաուլ դէ Լիւցենբերգերը պատրաստակամ է յետագայում եւս համագործակցել հայաստանեան իր գործընկերների հետ


Ռաուլ դէ Լիւցենբերգերը պատրաստակամ է յետագայում եւս համագործակցել հայաստանեան իր գործընկերների հետ

  • 21-11-2011 18:11:54   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դէ Լիւցենբերգերին, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը մեր երկրում: Տիգրան Սարգսեանը նշել է, որ մեծ է դեսպանի ներդրումը Հայաստան-եմ յարաբերութիւնների ամրապնդման եւ խորացման գործում: «այսօր այդ ճանապարհին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել: Ձեր խորհուրդները, առաջարկութիւնները եւ դիտարկումները մշտապէս օգտակար էն եղել մեզ համար»,- ասել է կառավարութեան ղեկավարը: Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավարը գոհունակութիւն յայտնելով իր պաշտօնաւորման ընթացքում մեր երկրի իշխանութիւնների հետ համագործակցութեան ընթացքից` նշել է, որ Հայաստանն ունի քաղաքական կամք` ուղղուած երկրում բարեփոխումների իրականացմանը: Ռաուլ դէ Լիւցենբերգերը պատրաստակամութիւն է յայտնել յետագայում եւս համագործակցելու հայաստանեան իր գործընկերների հետ` Հհ-եմ յարաբերութիւններն էլ աւելի սերտացնելու նպատակով: ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետը շնորհակալութիւն է յայտնել դեսպանին` Հայաստանում իրականացրած գործունէութեան համար:
  -   Քաղաքական