Դեկտեմբերի 9-11-ին Երեւանում կը կայանայ Արգենտինական կինոյի փառատօն


Դեկտեմբերի 9-11-ին Երեւանում կը կայանայ Արգենտինական կինոյի փառատօն

  • 25-11-2011 11:00:16   | Հայաստան  |  Մշակոյթ

Հայաստանում Արգենտինայի դեսպանութիւնը տեղեկացնում է Հայաստանում կազմակերպուելիք Արգենտինական կինոյի փառատօնի մասին, որը տեղի կ'ունենայ դեկտեմբերի 9-11-ին Երեւանի «մոսկուայի տունէ մշակութագործարարական կենտրոնում: Փառատօնի շրջանակներում կ'իրականացուի արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսէ Կամպանելեայի «Նրայ աչքերի գաղտնիքը»` 2009թ.-ի լաւագոյն օտարալեզու օսկարակիր ֆիլմի ցուցադրութիւնը: Ֆիլմերը կցուցադրուէն բնօրինակ լեզուով` անգլերէն տիտրերով: Փառատօնի ամբողջական ծրագիրը հետեւեալն է. Դեկտեմբեր 9-ին, ժամը 19:00ին` «Նրայ աչքերի գաղտնիքը» (2009թ.), ռեժիսոր` Խուան Խոսէ Կամպանելեայ Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին` «Ով է ասում, որ հեշտ է» (2007թ.), ռեժիսոր` Խուան Տարատուտոյ Ժամը 19:00-ին` «Վալենտինի երազանքը» (2002թ.), ռեժիսոր` Ալեխանդրոյ Ագրեստի Դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին` «Խաղաքարերը նետուած են» (2005թ.), ռեժիսոր` Սեբաստիան Բորենշտեյն Ժամը 19:00-ին` «Հարսնացուի որդին» (2001թ.), ռեժիսոր` Խուան Խոսէ Կամպանելեայ Հայաստանում Արգենտինայի դեսպանութիւնը տեղեկացնում է նաեւ, որ մուտքն ազատ է եւ անվճար, տեղերը` սահմանափակ:
  -   Մշակոյթ