Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնը


Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնը

  • 26-11-2011 15:51:14   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

«ԱԼԻՔ» - Շաբաթ, դեկտեմբերի 3-ին տօնն է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հիմնադիրներ` Թադէոս եւ Բարթուղիմէոս առաքեալների, որը նաեւ անւանակոչութեան տօնն է Թեհրանի հայոց առաջին` Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու: Քանի որ այս տարի Թադէոս-Բարթուղիմէոս առաքեալների տօնը զուգադիպում է մոհառամի օրերին` եկեղեցու անւանակոչութեան տօնը նշւեց երէկ` ուրբաթ, նոյեմբերի 25-ի առաւօտեան` հոծ թւով ուխտաւորների մասնակցութեամբ: Նախ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանի նախագահութեամբ կատարւեց առաւօտեան ժամերգութիւն, ապա մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. Պատարագ` Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, որին սպասարկում էին` Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանը եւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցու երգեցիկ խումբը` ղեկավարութեամբ եւ երգեհոնի նւագակցութեամբ Օդետ Մուրադեանի:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը