Աղուերանում կայացաւ կլոր սեղանի ձեւաչափով քննարկում` լրագրողների մասնակցութեամբ


Աղուերանում կայացաւ կլոր սեղանի ձեւաչափով քննարկում` լրագրողների մասնակցութեամբ

  • 28-11-2011 12:09:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 26-ին ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը ԵՄ Թուինինգ ծրագրի հետ համատեղ Աղուերանում անցկացրեց կլոր սեղանի ձեւաչափով քննարկում` լրագրողների մասնակցութեամբ: հհ ՏՄՊՊՀ նախագահ Ա. շաբոյեանը անդրադառնալով Հայաստանում առկայ մրցակցային խնդիրներին եւ դրանց հետ կապուած սպառողների շահերի պաշտպանութեանը, ասաց, որ օրինախախտ տնտեսվարողների հանդէպ Յանձնաժողովի կողմից կիրառուող տուգանքներն ինքնանպատակ չէն: «Մեր հիմնական նպատակը տուեալ իրաւախախտման վերացումն է, ինչի հարցում հետեւողական ենք: Բազմաթիւ դէպքերում հէնց վարոյթի իրականացման ընթացքում արդէն իսկ արձանագրել ենք, որ իրաւախախտումն ամբողջութեամն վերացուել է եւ սպառողների իրաւունքները վերականգնուել են»: Ինչ վերաբերում է օրէնք` տարբեր խախտումների համար Յանձնաժողովի կողմից կիրառուող տուգանքներին, ապա պարոն Շաբոյեանը նշեց, որ բացի տուգանքների չափից, տնտեսվարողների համար առաւել անհանգստացնող է նաեւ այն, որ վնասւում է իրենց ընկերութեան վարկանիշը, ինչի հետեւանքով արժանանում էն սպառողների անվստահութեանը: հհ ՏՄՊՊՀ նախագահը կարեւորեց նման միջոցառումների իրականացումը` ընդգծելով, որ դրանց շնորհիւ բարձրանում է լրագրողների մասնագիտական տեղեկացուածութեան աստիճանը, ինչն էլ նպաստում է Յանձնաժողովի եւ մամուլի, հետեւապէս նաեւ հասարակութեան ակտիւ համագործակցութեանը: կլոր սեղան-քննարկման ընթացքում բացման ելոյթով հանդէս եկաւ Հայաստանում ԵՄ Պատուիրակութեան Գործառնական բաժնի ղեկավար պրն Ժան Քրիստոֆ Գերանդը: Նա շեշտեց, որ մրցակցութիւնը հանդիսանում է ռեսուրսների օպտիմալ բաշխումը եւ, հետեւաբար, օպտիմալ արտադրողականութիւնը երաշխաւորող ամենաարդիւնաւէտ գործիքը: «Մրցակցութիւնը նպաստում է եկամուտների աւելի լաւ բաշխմանը, քանի որ այն պարգեւատրում է առաւել արդիւնաւէտ աշխատող մարդկանց` միեւնոյն ժամանակ կանխելով մշտապէս չվերահսկուող տնտեսական իշխանութեան ձեւաւորումը»: եմ թուինինգ ծրագրի փորձագէտ պրն Շարունաս Կեզերաուսկասը, ով ղեկավարում է Լիտուայի մրցակացային մարմինը, ներկայացրեց, թէ ինչ միջոցառումներ էն իրականացւում Եմ-ում գերիշխող դիրքի չարաշահման արգելման եւ միաձուլումների վերահսկողութեան առումով: Նա լրագրողներին եւ միւս մասնակիցներին տեղեկացրեց ԵՄ մրցակցութեան հարցերով գլխաւոր տնօրինութեան` տարբեր ժամանակահատուածներում կայացրած երեք առանձին վարոյթների, մասնաւորապէս հանրայայտ «մայքրոսոֆտէ (Microsoft), «ինտելէ (Intel) եւ Լեհաստանի հեռահաղորդակցութեան ոլորտում ծառայութիւններ մատուցող ՏՊՍԱՅ (Telekomunikacja Polska S.A.) ընկերութեան գործերի մասին: Պրն Կեզերաուսկասը իր ելոյթում անդրադառնալով գերիշխող դիրքին եւ դրա չարաշահմանը, ընդգծեց, որ գերիշխող դիրքը չի արգելւում, արգելւում է դրա չարաշահումը: գերմանիայից ժամանած փորձագէտը` տկն. Սաբինէ Զիգելսկին, ով հանդիսանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսկարտելամտի (Մրցակցային մարմին) աւագ վարոյթ իրականացնող, լրագրողներին տեղեկացրեց նաեւ, թէ որքանով էն մրցակցային խնդիրները բացասաբար անդրադառնում սպառողների շահերի վրայ, ինչպէս նաեւ ներկայացրեց ԵՄ անդամ երկրներում գործող վնասների փոխհատուցման տեսակները: Միջոցառումն անցաւ լրագրողների ակտիւ մասնակցութեամբ, քանի որ նրանց հետ միասին փորձագէտները քննարկեցին նաեւ ՀՀ Տմպպհ-ի կողմից ուսումնասիրուած երկու գործեր, որոնցից մէկը վերաբերում էր հեռահաղորդակցութեան եւ ինտերնետ կապի ոլորտում գործող Իւքոմ ընկերութեանը, իսկ միւսը` Հայաստանի էլեկտրական ցանցերին: Երկու դէպքում էլ տեղի էր ունեցել իրաւախախտում, որի արդիւնքնում սահմանափակուել էին սպառողների իրաւունքները, եւ վերջիններս տեւական ժամանակ վնաս էին կրել: ՀՀ ՏՄՊՊՀ միջամտութեան շնորհիւ, արդէն իսկ վարոյթի իրականցման ընթացքում վերականգ նուել էին տուժողների իրաւունքները, իսկ վարոյթի աւարտին խնդիրն արդէն ամբողջութեամբ լուծուած էր: միջոցառման ընթացքում քննարկուեց նաեւ «մրցակցային մշակոյթը Հայաստանումէ թեման. փորձագէտները դիտարկեցին եւ յայտնեցին իրենց կարծիքը ներկայ լրագրողների կողմից արդէն իսկ տպագրուած ՀՀ ՏՄՊՊՀ գործունէութիւնը լուսաբանող մի քանի հրապարակումների վերաբերեալ: Ըստ հհ ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղարի, մրցակցութեանն ու պետական օժանդակութեանն առնչուող թուինինգ ծրագիրը ֆինանսաւորւում է Եւրոպական միութեան կողմից: Ֆինանսաւորումը կազմում է 1.1 միլիոն եւրոյ: Ծրագիրն իրականացում էն ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը եւ ԵՄ երկու անդամ պետութիւնների` Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարութիւնը եւ Լիտուայի Հանրապետութեան մրցակցութեան խորհուրդը համատեղ` 2011-2013 թուականներին:
  -   Մամլո հաղորդագրություն