Ֆիլիպ Լեֆոր. «Եւրամիութիւնը չի ցանկանում Հարաւային Կովկասում տեսնել նոր պատերազմ»


Ֆիլիպ Լեֆոր. «Եւրամիութիւնը չի ցանկանում Հարաւային Կովկասում տեսնել նոր պատերազմ»

  • 28-11-2011 20:29:38   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարաւային Կովկասում Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ըստ ՀՀ Պն Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, քննարկուել էն պաշտպանութեան ոլորտում Եւրամիութեան հետ համագործակցութեան հեռանկարներին առընչուող հարցեր: Հիւրի խնդրանքով Հայաստանի պաշտպանութեան նախարարը ներկայացրել է իրադրութիւնը ադրբեջանական զօրքերի հետ շփման գծում եւ եւրամիութեան յատուկ ներկայացուցչի ուշադրութիւնը հրաւիրել Ադրբեջանի Զինուած ուժերի դիպուկահարների գործողութիւնների ակտիւացման վրայ: Ֆիլիպ Լեֆորը հաւաստիացրել է, որ իր մանդատի շրջանակներում անելու է հնարաւորը, որպէսզի աջակցի խաղաղութեան հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչը մասնաւորապէս ասել է. «Եւրամիութիւնը չի ցանկանում Հարաւային Կովկասում տեսնել նոր պատերազմ: Տարածաշրջանի խաղաղութիւնը բխում է Եւրամիութեան շահերից»: Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանն իր խօսքում մասնաւորապէս ասել է. «Առաջնորդուելով ղարաբաղեան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստօրէն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դէպքում պատասխան գործողութիւնների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չէզոքացնելու նպատակով միայն»:
  -   Քաղաքական