ԱԺ արտահերթ նիստն ուղեկցւում էր բնապահպանների բողոքի ցոյցով


ԱԺ արտահերթ նիստն ուղեկցւում էր բնապահպանների բողոքի ցոյցով

  • 28-11-2011 20:55:17   | Հայաստան  |  Հասարակութիւն
Նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց Ընդերքի մասին ՀՀ օրէնսգրքի եւ կից օրէնքների նախագծերի փաթեթը: Դէմ էին «ժառանգութիւնէ խմբակցութեան անդամները եւ անկախ պատգամաւոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանը: Ինչպէս քուէարկութիւնից առաջ յայտնեց «ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանը, Աժ-ի դարպասների առջեւ հաւաքուել էն բազմաթիւ բնապահպանական եւ հասարակական ակտիւիստներ: «նրանց պահանջն է հրաժարուել օրէնսգրքի` այս տեսքով ընդունումից, որովհետեւ սա պարզապէս մեր ընդերքը բարբարոսաբար շահագործելու եւ էկոլոգիային մեծ վնասներ հասցնելու մասին մի օրինագիծ էէ, -յայտարարեց ընդդիմադիր պատգամաւորը; բնապահպանների միւս մտահոգութիւնը պայմանաւորուած էր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կառավարութեան կողմից` առանց հասարակական լայն քննարկման, «շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասինէ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ներառմամբ: Դեռեւս նոյեմբերի 25-ին մի շարք հասարակական կազմակերպութիւններ եւ անհատներ հանդէս էին եկել երկրի ղեկավար մարմիններին ուղղուած յայտարարութեամբ, որով պահանջում էին ԱԺ օրակարգից հանել նախագիծը: «արձանագրում ենք, որ նշուած նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացուել ՀՀ կողմից վաւերացուած Օրհուսի եւ Էսպոյի կոնուենցիաների, ինչպէս նաեւ ՀՀ ազգային օրեսնդրութեան պահանջների բացայայտ ու կոպիտ խախտումներովէ,-մասնաւորապէս ասուած էր յայտարարութեան մէջ: աժ-ն այնուամենայնիւ քննարկեց նախագիծը: Խորհրդարանական մեծամասնութիւնն առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ, եւ պատրաստակամութիւն յայտնեց շահագրգիռ կազմակերպութիւնների մասնակցութեամբ առաջիկայում կազմակերպել խորհրդարանական քննարկումներ` յետագայում նախագիծը լրամշակելու նպատակով: «Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քուէարկութիւնը, ըստ ամենայնի, կ'իրականացուի նոյեմբերի 29-ին:
  -   Հասարակութիւն