Սերժ Սարգսեանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Սերժ Սարգսեանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  • 28-11-2011 21:19:27   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 28-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիէին (Ֆրանսիայ), Ռոբերտ Բրադկէին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ եահկ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպման սկզբում Բեռնար Ֆասիէն Հանրապետութեան ղեկավարին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտօնում իրէն փոխարինող Ժակ Ֆորին: Վիլնիւսում ս.թ. դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին ընդառաջ զրուցակիցները քննարկել էն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացի ներկայ փուլին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսեանը եւ Մինսկի խմբի համանախագահները խօսել էն նաեւ հակամարտութեան կողմերի միջեւ վստահութեան միջոցների ամրապնդման անհրաժեշտութեան մասին:
  -   Քաղաքական