ՈՉ Ձիահ-ին – տեղեկատուական միջոցառումեր Երեւանում


ՈՉ Ձիահ-ին – տեղեկատուական միջոցառումեր Երեւանում

  • 29-11-2011 14:03:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 30-ին Վորլդ Վիժն Հայաստանը եւ Հայկական ֆլեշմոբ դիվիզիան հրաւիրում էն մասնակցելու ֆլեշմոբի` նուիրուած Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուան: Միջոցառումը տեղի կ'ունենայ նոյեմբերի 30-ին, ժամը` 13:00 Հիւսիսային պողոտայում` Աբովեան փողոցի կողմից: Ֆլեշմոբը եւս մէկ անգամ կը հրաւիրի հասարակութեան ուշադրութիւնը ՄԻԱՒ/Ձիահ-ի խնդրին` իւրայատուկ եղանակով: Նման թեմայով ֆլեշմոբ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպւում: Կայանալիք ֆլեշմոբի հիման վրայ կը նկարահանուի սոցիալական գովազդ, որն օրեր անց կը յայտնուի սոցիալական ցանցերում: Դեկտեմբերի 1-ին Վորլդ Վիժն Հայաստանը, Հայկական Կարմիր Խաչի ընկերութիւնը, ֆլեշմոբ դիվիզիայի հետ համատեղ եւ Եւրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի ուսանողական խորհրդի աջակցութեամբ կազմակերպում է հանրային իրազեկման միջոցառում, որ տեղի կ'ունենայ Եւրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի բակում: Միջոցառման ընթացքում կբաժանուէն Ձիահ-ին վերաբերուող տեղեկատուական նիւթեր, ինչպէս նաեւ ակցիայ “կանխենք Միաւ-ի տարածումը” կարգախօսով: Միջոցառումը տեղի կ'ունենայ դեկտեմբերի 1-ին ժամը 13:00, եւրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի բակում, հասցէն` Դաւիթ Անյաղթ 10: Մանրամասն տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստանի Հանրային կապերի բաժին`74 91 19 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն