Արմէն Գէորգեանն ընդունեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին


Արմէն Գէորգեանն ընդունեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին

  • 29-11-2011 16:23:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀփոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը նոյեմբերի 29-ին ընդունեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Երեւանում է` մասնակցելու ԱՊՀ անդամ պետութիւնների շինարարական գործունէութեան բնագաւառում համագործակցութեան միջկառավարական խորհրդի 32-րդ նիստին: Կողմերը քննարկեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարութիւնների միջեւ փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: Կարեւորուեց երկու երկրների միջեւ ապակենտրոնացուած մակարդակով գործակցութեան խորացումը: Նշուեց, որ այդ ուղղութեամբ կատարուած քայլերը եւ առաջիկայ անելիքները նոր հեռանկարներ էն բացում յարաբերութիւնների զարգացման համար: Ապրիլին Երեւանում անցկացուած հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի արդիւնքները դրական գնահատելով` երկուստէք համոզմունք յայտնուեց, որ յաջորդ նմանատիպ միջոցառումների ժամանակ առաւել գործնական եւ աւելի նպատակաուղղուած ծրագրեր ու նախագծէր կներկայացուէն: Արձանագրուեց, որ այս ձեւաչափով համագործակցութիւնը երկու կառավարութիւնների ուշադրութեան կենտրոնում է: Այդ նպատակով միջկառավարական յանձնաժողովի շրջանակում ստեղծուել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցութեան հարցերով աշխատանքային խումբ, որը հայկական կողմից ղեկավարում է Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչէ Տէրտէրեանը, ռուսական կողմից` Տարածքային զարգացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրաւնիկովը: Արդէն հաստատուել էն աշխատանքային խմբի երկու կողմերի կազմերը, եւ զրուցակիցները պայմանաւորուածութիւն ձեռք բերեցին առաջիկայում համանախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերեալ, որի ընթացքում կ'որոշուի նաեւ խմբի օրակարգային հարցերի շրջանակը: Անդրադարձ եղաւ նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին: Ընդհանուր առմամբ գոհունակութիւն յայտնելով երկու երկրների միջեւ ապակենտրոնացուած մակարդակով ձեւաւորուած համագործակցութիւնից` կարեւորուեց նաեւ նոր կապերի հաստատումը գործակցութեան ներուժ եւ միմեանց նկատմամբ հետաքրքրութիւն ունեցող տարածաշրջանների միջեւ: Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԱՊՀ մասնակից-պետութիւնների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցութեան խորհրդի շրջանակում փոխգործակցութեանն առնչուող հարցեր: Կարեւորուեց խորհրդի, որում այս տարի նախագահում է Հայաստանը, աշխատանքների ակտիւացման անհրաժեշտութիւնը: Անդրադարձ եղաւ խորհրդի կողմից մշակուող երկու փաստաթղթերի` մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատուածում ապհ մասնակից-պետութիւնների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցութեան հայեցակարգի նախագծի եւ հայեցակարգից բխող` միջոցառումների ծրագրի նախագծի ամբողջականացման եւ դրանք ԱՊՀ գործադիր կոմիտէին ներկայացնելու հետ կապուած հարցերին: Ըստ ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնի մամլոյ հաղորդագրութեան, այ. Գէորգեանն ու Վ. Բասարգինը քննարկեցին նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համագործակցութեան հարցերով զբաղուող միջազգային կազմակերպութիւններում փոխգործակացութեան խորացման հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն