Հայաստանի պաշտպանութեան նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի պաշտպանութեան նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  • 29-11-2011 18:14:56   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիէին, Ռոբերտ Բրադկէին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ ՀՀ ՊՆ Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Բեռնար Ֆասիէն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտօնում իրէն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանեանը շնորհաւորել եւ մաղթել է արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանութեան նախարարին էն ներկայացրել ղարաբաղեան խնդրի կարգաւորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը եւ ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորութիւնը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրուող միջադէպերը ցոյց էն տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադէպերի միջազգային հետաքննութեան գործուն մեխանիզմներ: Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը ներկայացրել է իրադրութիւնը հայկական եւ ադրբեջանական զօրքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում էն հակամարտութեան կողմերի միջեւ փոխվստահութեան մթնոլորտ ձեւաւորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները:
  -   Քաղաքական