Կեանքի է կոչուել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան»-ը


Կեանքի է կոչուել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան»-ը

  • 29-11-2011 20:11:42   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդէսը, որն իրականութիւն է դարձել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի աջակցութեամբ: Ըստ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հաղորդագրութեան, բացելով միջոցառումը` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, կարեւորել է Հայկական վիրտուալ գիտական գրադարանի ստեղծման նշանակութիւնը եւ նշել, որ այն «Մէկ պատուհանի» սկզբունքով հնարաւորութիւն կը տայ հայ գիտնականներին առցանց օգտուել համաշխարհային գիտական ամսագրերից ու շտեմարաններից: ՀՀ ԿԳՆ Գիտութեան պետական կոմիտէի նախագահ Սամուէլ Յարութիւնեանը ԿԳ նախարար Արմէն Աշոտեանի անունից ողջունելով մասնակիցներին, նշել է, որ համաշխարհային գիտական գրականութեան հասանելիութիւնն այսօր հայ գիտնականների թիւ մէկ խնդիրն է: Վիրտուալ գրադարանի ստեղծումը հնարաւորութիւն կը տայ հայ գիտնականներին ոչ միայն ծանօթանալ համաշխարհային գիտական մտքին, այլեւ իրենց աշխատութիւնները ներկայացնել համաշխարհային հանրութեանը: Ս. Յարութիւնեանն ընդգծել է, որ տարւում էն աշխատանքներ եւ մինչեւ 2015թ. համաշխարհային գիտական գրականութեան 70-80 տոկոսը հայ գիտնականներին հասանելի դարձնելու ուղղութեամբ: Շնորհանդէսի ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս է եկել նաեւ հհ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոն Հեֆերնը: Կարեւորելով գիտութիւնը եւ տեխնոլոգիական ոլոտները` ԱՄՆ դեսպանն իր խօսքում նշել է, որ այս ուղղութեամբ նախատեսւում է զարգացնել համագործակցութիւնը ՀՀ ԿԳՆ–ի, գաա-ի հետ: «Հայկական վիրտուալ գիտական գրադարանէ ծրագիրը ներառում է բաց մատչելիութեան սկզբունքով հրատարակուած աւելի քան 3 միլիոն գիտական յօդուած եւ Մակ-ի Research4Life ծրագրի աւելի քան 8 հազար ամսագիր: Ծրագրի իրականացմանն աջակցում էն ԱՄՆ Քաղաքացիական հետազօտութիւնների եւ մշակումների հիմնադրամը, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, ՀՀ Գիտութեան պետական կոմիտէն, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը եւ ամն պետդէպարտամենտը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ