«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւն


«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւն

  • 30-11-2011 11:00:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հաստատուեց «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիւ վարքագծի կոդեքսը, որը սահմանում է ընկերութեան պաշտօնատար անձանց եւ այլ աշխատողների վարքագծի սկզբունքներն ու նորմերը, ընկերութիւնում յարաբերութիւնների կանոնները, ինչպէս նաեւ իշխանութեան մարմինների, ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց հետ ՀԿԵ-ի յարաբերութիւնների դրոյթները: համաձայն սոյն փաստաթղթի` «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան կորպորատիւ արժէքներ էն յայտարարուած, մասնաւորապէս, բաց եւ բարեխիղճ յարաբերութիւններն իշխանութեան մարմինների, ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց հետ, պարզ եւ փոխշահաւէտ համագործակցութիւն բոլոր գործընկերների հետ, թափանցիկ ֆինանսական գործունէութիւն, մատուցուող ծառայութիւնների բարձր որակի ապահովում եւ այդ որակի մակարդակի բարձրացում: կոդեքսն արգելում է Ընկերութիւնում խտրականութեան եւ հովանաւորականութեան ցանկացած դրսեւորում, իսկ աշխատողների ընտրութիւնն ու նշանակումը կատարւում է հաշուի առնելով նրանց մասնագիտական եւ անձնական ունակութիւնները: հաստատուել է «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիւ վարքագծի կոդեքսը փաստաթղով նաեւ սահմանուած էն պաշտօնատար անձանց եւ աշխատողների միջեւ յարաբերութիւններին ներկայացուող պահանջները, վէճերի լուծման սկզբունքները, Ընկերութեան իմիջի եւ հեղինակութեան պահպանմանն ուղղուած միջոցները: կորպորատիւ կոդեքսի դրոյթների կատարման հսկողութիւնն ու վէճերի եւ անհամաձայնութիւնների լուծումն իրականացնում է կորպորատիւ էթիկայի հարցերով յանձնաժողովը: Կառոյցի կազմում ընդգրկուած էն անբասիր հեղինակութիւն եւ անհրաժեշտ փորձ ունեցող 7 անդամ:
  -   Մամլո հաղորդագրություն