Վարչապետը հանդիպել է երիտասարդ տնտեսագէտ ուսանողների միջազգային գիտաժողովի մասնակիցներին


Վարչապետը հանդիպել է երիտասարդ տնտեսագէտ ուսանողների միջազգային գիտաժողովի մասնակիցներին

  • 30-11-2011 20:45:10   | Հայաստան  |  Հասարակութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը կառավարութիւնում հանդիպել է երիտասարդ տնտեսագէտ ուսանողների միջազգային քառօրեայ գիտաժողովի մասնակիցներին: Այն կրում է «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութիւնն ու հետեւանքները» խորագիրը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հաարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կառավարութեան ղեկավարը ողջունելով հանդիպման մասնակիցներին` պատասխանել է նրանց հետաքրքօղ հարցերին, որոնք վերաբերել էն էթիկայի եւ բիզնեսի հայաստանեան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին եւ արդիւնաւէտութեանը: Խօսելով Հայաստանում ստեղծուած բիզնէս էթիկայի կանոնների մասին` վարչապետը նշել է, որ դրանք ձեւաւորուել էն վերջին տասնամեակի ընթացքում, երբ Հայաստանի բանկերի ասոցացիան սահմանել է բանկերի էթիկայի կանոնները. Կենտրոնական բանկը ստեղծել է յանձնաժողով, որը պէտք է վերահսկի Բանկի ներքին էթիկան: Նմանատիպ կանոններ էն սահմանել նաեւ արդիւնաբերողների միութիւնը, դատական համակարգը եւ այլ գերատեսչութիւններ: Անդրադառնալով հայաստանեան իրականութեանը` Տիգրան Սարգսեանը նշել է. «Հայաստանն այսօր գտնւում է անցումային փուլում, եւ դա վերաբերւում է ոչ միայն էթիկայի կաննոներին: Մենք ունենք աւելի խորքային խնդիր. դա արժէքային համակարգի ձեւաւորումն է: Մեր հռչակած արժէքային համակարգի եւ հասարակութեան մէջ գործող արժեհամակարգի միջեւ առկայ է մեծ ճեղքուածք», - ասել է վարչապետը` նշելով, որ այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տանել աստիճանական աշխատանք եւ նպատակային քաղաքականութիւն: Գիտաժողովը կազմակերպել էն Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցում էն 60 ուսանողներ եւ ասպիրանտներ, որոնցից 26-ը արտասահմանեան 11 երկրներից` Ռուսաստանից, Ամն-ից, Ուկրաինայից, Դանիայից, Բելգիայից, Աւստրիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Յունաստանից եւ Վրաստանից: Գիտաժողովի մասնակիցների քննարկամ հիմնական թեման արագ փոփոխուող աշխարհի տնտեսական հարցերն էն:
  -   Հասարակութիւն