Կ'անցկացուի «Միաւ/Ձիահ-ի խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխութիւն


Կ'անցկացուի «Միաւ/Ձիահ-ի խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխութիւն

  • 30-11-2011 20:49:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին Կիեւեան 4 հասցէում` Հայփոստի գրասենեակում, տեղի կ'ունենայ Ձիահ-ի խնդրի ջատագովութեան խմբի կողմից կազմակերպուած «միաւ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011է մրցանակաբաշխութիւնը: Այն իրականացւում է Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուան նուիրուած միջոցառումների շրջանակներում: Մրցանակաբաշխութիւնը վեց անուանակարգ է նախատեսում`տարբերակուած համաձայն ՄԻԱՒ/Ձիահ-ի կանխարգելմանն ու մարդու իրաւունքերի պաշտպանութեանն ուղղուած գործունէութեան ոլորտների: Անուանակարգերը հետեւեալն էն. հասարակական գործիչ, միջազգային կազմակերպութիւն, տեղական քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւն/ներկայացուցիչ, պետական մարմին/ներկայացուցիչ, լրատուամիջոց/լրագրող, արուեստի գործիչ: ձիահ-ի ջատագովութեան խումբը չորս հասարակական կազմակերպութիւնների` «հանրային տեղեկատուութիւն եւ գիտելիքի կարիքէ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» եւ «Դրական մարդկանց հայկական ցանց», նախաձեռնութիւնն է, որը նպատակ ունի իրականացնել համատեղ գործողութիւններ Միաւ-ի նկատմամբ խոցելի խմբերի իրաւունքների պաշտպանութեան եւ իրաւունքների ջատագովման շուրջ, ինչպէս նաեւ հանրային ուշադրութիւնը սեւեռել սեռական եւ վերարտադրողական առողջութեան եւ իրաւունքների հիմնախնդիրներին: Ձիահ-ի խնդրի ջատագովութեան խումբ Կ'անցկացուի «Միաւ/Ձիահ-ի խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխութիւն
  -   Մամլո հաղորդագրություն