«ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխություն


«ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխություն

  • 01-12-2011 16:28:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 1-ին`ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, պարզ դարձավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: Ընտրությունը իրականացվել էր` ըստ քվեարկողների ձայների մեծամասնության, ինչի արդյունքում այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովեր են ճանաչվել. 1. հանրային գործիչ` Ռալֆ Յիրիկյան, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, 2. ԶԼՄ` «Հետք» online թերթ, գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան 3. տեղական հասարակական կազմակերպություն` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հկ-ն` նախագահ Մամիկոն Հովսեփյան, 4. միջազգային կազմակերպություն` Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան, ղեկավար` Լարիսա Մինասյան, 5. պետական կառույցի ներկայացուցիչ` Պետրոս Սեմերջյան, Հանրապետական նարկոլոգիական կլինիկա, 6. մշակութային գործիչ` DJ Vakcina: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի կողմից, որը տեղի ունեցավ ժամը 14:30-ին Կիեւյան 4 հասցեում` Հայփոստի գրասենյակում: Մրցանակաբաշխության ժամանակ առանձնացված էին վեց անվանակարգեր` տարբերակված համաձայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու մարդու իրավունքերի պաշտպանությանն ուղղված գործունեության ոլորտների: Անվանակարգերը հետեւյալն էին. 1. տեղական հասարակական կազմակերպություն/ներկայացուցիչ, 2. միջազգային կազմակերպություն/ներկայացուցիչ, 3. պետական կառույց/ներկայացուցիչ, 4. հանրային գործիչ, 5. մշակութային գործիչ, 6. ԶԼՄ/լրագրող: Հանձնվեցին նաեւ շնորհակալագրեր Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք ՀԿ-ին (նախագահ` Արթուր Պոտոսյան), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Նաիրա Սարգսյանին, «Առավոտ» օրաթերթին (գլխավոր խմբագիր` Արամ Աբրահամյան), լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարեւոր ներդրում ունենալու համար: Հնչեցին բազմաթիվ երախտիքի եւ շնորհակալական խոսքեր: *** ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը չորս հասարակական կազմակերպությունների` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Դրական մարդկանց հայկական ցանց» եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի իրականացնել համատեղ գործողություններ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության եւ իրավունքների ջատագովման շուրջ, ինչպես նաեւ հանրային ուշադրությունը սեւեռել սեռական առողջության խնդիրներին:
  -   Մամլո հաղորդագրություն