Յուշագիր ՀՌԱԿ եւ Արմէնական-ռակ կուսակցութիւնների միաւորման մասին


Յուշագիր ՀՌԱԿ եւ Արմէնական-ռակ կուսակցութիւնների միաւորման մասին

  • 01-12-2011 16:30:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արդեն տեւական ժամանակ է, որ Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարակիրները պառակտված վիճակում են, ինչն անհանդուրժելի է հայ ժողովրդի քաղաքական պատմության հնագույն-ավանդական կուսակցության համար: Հետեւաբար ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները հանդիսանալով Ռամկավար Ազատական գաղափարախոսության եւ նրա արժեքների կրողները, հայտարարում են, որ. 1. սկսում են միավորման գործընթաց, որի նպատակն է ընդմիշտ վերջ տալ տարիներով ձգվող պառակտմանը եւ ստեղծել մեկ միասնական կուսակցություն, 2. կազմում են կուսակցությունների միավորման գործընթացի տեխնիկական եւ հարակից խնդիրները կարգավորող ժամանակավոր հանձնախումբ՝ երկու կուսակցությունների ատենապետերի ղեկավարությամբ, 3. կոչ են անում ՀՀ-ում բնակվող բոլոր կուսակցական ընկերներին եւ կառույցներին` սատարել, նպաստել եւ մաս կազմել այս միավորմանը, 4. կարեւորելով ՌԱԿ սփյուռքյան կառույցների դերը կոչ են անում նրանց` Հայաստանի օրինակով սկսել վերամիավորման գործընթաց, նաեւ դառնալով հայաստանյան կառույցների միավորման ուղղակի մասնակիցն եւ աջակիցը, 5. հրավիրում են նաեւ Հայաստանում գործող լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը դավանող կուսակցություններին միանալ այս նախաձեռնությանը: Հաշվի առնելով, որ միավորումը ենթադրում է պարտադիր ընթացակարգ եւ այն կարող է տեւել որոշակի ժամանակահատված, կողմերը պայմանավորվում են մինչեւ դրա ավարտը մշակել միասնական մոտեցում` թե քաղաքական կուրսի ընտրության, թե այլ կուսակցությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման եւ թե առաջիկա ընտրությունների հարցում: Համոզված ենք, որ նախաձեռնության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի իրապես մեկ միասնական եւ ամբողջական Ռամկավար Ազատական կուսակցություն, որը կդառնա 1885-ին Վանում հիմնադրված Արմենական եւ 1921-ին Կ. Պոլսում գաղափարակից կուսակցությունների հենքի վրա միավորված Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության, քաղաքական հավատամքի եւ նրա ավանդույթների շարունակողն ու զարգացնողը ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: ՀՌԱԿ հանրապետական Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչություն վարչություն Ատենապետ՝ Ատենապետ՝ Էդվարդ Անտինյան Հակոբ Ավետիքյան 1.12.2011
  -   Մամլո հաղորդագրություն