Քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ


Քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ

  • 01-12-2011 17:15:35   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք,որ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ նախապես պայմանավորածություն էր ձեռք բերվել` փոփոխություններ կատարելու կոնցեսիոն կառավարման պայմանագրում: Քննարկմանը մասնակցել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Րեշեդնիկովի եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլլինի գլխավորած պատվիրակության անդամները, ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի հաղորդագրության, օրակարգում ընդգկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց մեծ մասի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ մնացածը հավելյալ կքննարկվի: Հիմնական քննարկվող հարցերի թվում են եղել ,Հարավկովկասյան երկաթուղիներե ընկերության ուղեւորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, երկաթուղու փոխադրումների ծառայությունների սակագների սահմանման փոփոխման, կոնցոսիոն ակտիվների դուրս գրման, պայմանագրի գործունեության դադարեցման ժամանակ գույքի վերադարձմանն առնչվող հարցերը:
  -   Տնտեսութիւն