Մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ


Մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ

  • 01-12-2011 20:47:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 1-ին, ի նշանավորումն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա, «Հայփոստ»-ի Կիեւյան 4 հասցեում գտնվող 0028 փոստային բաժանմունքում պաշտոնապես մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ: Մարման արարողությունն իրականացրեցին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական համախմբման եւ գործընկերության խորհրդատու Նաիրա Սարգսյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի խոսքով Հայփոստ թրասթ մենեջմենթի ղեկավարությամբ Հայփոստը քայլեր է ձեռնարկում հայկական ֆիլատելիայի զարգացման ուղղությամբ եւ առանձնահատուկ ուշադրություն է դրսեւորում Փոստի համաշխարհային միության համատեղ թողարկումներին, եւ ընդհանրապես համաշխարհային կարեւորության օրերին եւ տարելիցներին: ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նկատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ընդգրկվածությունը պետությունից եւ միջազգային կազմակերպություններից մինչեւ մասնավոր սեկտոր` տեղի ունեցող միջոցառումը դիտարկելով հենց այդ համատեքստում: ՁԻԱՀ-ի վերաբերյալ հուշանվերային նամականիշի մարմանը հետեւեց «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզիչ» մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակը տրվում է կազմակերպություններին եւ անհատներին՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների համար քարոզչության գործում ակնառու ավանդի համար: Հուշանվերային թերթիկի տեխնիկական մանրամասները. Տպագրատուն` Lowe Martin Group (Կանադա) Նամականիշի չափը` 30.3 x 60 մմ Հուշանվերային թերթիկի չափը` 80.2 x 114.3 մմ Անվանական արժեքը` 480 ՀՀ դրամ Տպաքանակը` 30000 Հեղինակ` Արամայիս Իսկանդարյան
  -   Մամլո հաղորդագրություն