Պաշտօնական ընդունելութիւն` Բակոյ Սահակեանի պատուին


Պաշտօնական ընդունելութիւն` Բակոյ Սահակեանի պատուին

  • 02-12-2011 16:24:59   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին դեկտեմբերի 1-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Երկրի ղեկավարը կարեւորել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղի դերը Արցախի զարգացման գործում եւ հատուկ շնորհակալություն հայտնել նրա տնօրեն Խորխե Մյուրեքյանին հայրենանվեր գործունեության համար: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
  -   Քաղաքական