Երեւանի քաղաքապետարանը զբօսաշրջութեան պաշտօնական ուղեգրքեր է թողարկել


Երեւանի քաղաքապետարանը զբօսաշրջութեան պաշտօնական ուղեգրքեր է թողարկել

  • 02-12-2011 17:34:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւանի քաղաքապետարանը 20.000 տպաքանակով թողարկել է զբոսաշրջիկների կողմնրոշիչ-տպագիր գիդեր՝ 2 ուղեգրքեր: Մեր մայրաքաղաքն ընտրած զբոսաշրջիկի համար պաշտոնական ուղեգիրքը բացահայտում-ներկայացնում է մշակութային Երեւանը, ինչպես նաեւ տեղեկացնում է պատմամշակութային հուշարձնների, թանգարանների, համերգասրահների, հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, խանութների տեղակայման հասցեները: Ուղեգիրքը զբոսաշրջիկի համար նաեւ գիտելիքի նախնական աղբյուր է ազգային յուրահատկությունների մասին: Երկրորդը՝ պատկերազարդ ուղեգիրքը, ժամանցային Երեւանի ուղեցույցն է. 2 ուղեգրքերում էլ տեղեկատվական տեքստերին համադրված են խոսուն լուսանկարներ: Երեւանի քաղաքապետարանում զբոսաշրջային ընկերություններին ուղեգրքերը ներկայացնելու նպատակով հրավիրված հանդիպման ժամանակ քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը վերահաստատել է, որ քաղաքապետարանը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ՝ քննարկել զբոսաշրջային կազմակերպությունների առաջարկություններն ու դիտարկումները: <<Այսօր Երեւանում զբոսաշրջությունը մրցակցային տրամաբանության կանոններով ակտիվ դաշտ է. քաղաքապետարանը ողջ ներուժով ուղորդելու է զբոսաշրջային դաշտի կայացմանը: Ներկայացնում ենք մեր աշխատանքի 2 արդյունքները, որոնց տարածման գործում ակնկալում ենք զբոսաշրջության ոլորտում ներգրավված հանրության մասնակցությունը: Ձեր նախաձեռնողականությունը կարձանագրի, որ մեր գործակցությունը փոխշահավետ հիմքերի վրա է>>,- նշել է Էդուարդ Ներսիսյանը: Տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ ուղեգրքերի մուտքը շուկա կօգնի Երեւանն ավելի համակարգված ու բովանդակալից ներկայացնել մայրաքաղաքի հյուրերին: Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տպագիր գիդերը առայժմ եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն. ուղեցույցերը ներկայում թարգմանվում են նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն եւ պարսկերեն:
  -   Մամլո հաղորդագրություն