Շաբաթական ամփոփ տուեալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տուեալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 02-12-2011 18:02:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88 մլն 512 հազար 448 ԱՄՆ դոլար` 381.52 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108 մլն 725 հազար 22 ԱՄՆ դոլար` 382.82 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9 մլն 450 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.00 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.29 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15 մլն 996 հազար 782 եվրո` 510.13 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10 մլն 645 հազար 118 եվրո` 512.15 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 556 մլն 23 հազար 785 ՌԴ ռուբլի` 12.09 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77 մլն 18 հազար 583 ՌԴ ռուբլի` 12.32 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 64.3 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն