Լրագրողական մրցոյթ` «Երիտասարդութեան ձայնը ռադիօյում» խորագրով


Լրագրողական մրցոյթ` «Երիտասարդութեան ձայնը ռադիօյում» խորագրով

  • 05-12-2011 17:28:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 19-ն է: Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) կազմակերպում է ռադիո ռեպորտաժների, պատմությունների, ակնարկների լրագրողական մրցույթ` նվիրված Հայաստանում երիտասարդության խնդիրներին: Մրցույթի նպատակը Երեւանից դուրս բնակվող երիտասարդներին աջակցելն է` նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ Հայաստանում երիտասարդության հիմնական խնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը: Լրագրողական մրցույթն անցկացվում է ՊԽԼԻ Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որը գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Նախագծի նպատակը լրագրողների ներուժի հզորացմանը նպաստելն է հատկապես երկրի հեռավոր շրջաններում, որտեղ լրատվամիջոցները հատկապես խոցելի են եւ պակաս զարգացած: Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ռադիոկայանները ներկայացնող լրագրողներն ու անկախ ռադիոթղթակիցները: Ռադիո ռեպորտաժները պետք է հեռարձակված լինեն 2011-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 19-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, արտագաղթի խնդիրները, խաղաղարար նախագծերը կամ նախաձեռնությունները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող երիտասարդներին: Ռադիոնյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն: Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 19-ը, ժամը 17:00: Հեռ/ֆաքս` + 37410 539 204 Բջջային` + 37491 220 719 Էլ. հասցե` sedamur@gmail.com Վեբ կայք` www.iwpr.net
  -   Մամլո հաղորդագրություն