Սեյրան Օհանեանը ընդունել է 50 քաղաքացիների


Սեյրան Օհանեանը ընդունել է 50 քաղաքացիների

  • 06-12-2011 17:11:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ: Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ պաշտպանության նախարարից: Սեյրան Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու եւ մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության մամլո հաղորդագրության, ընդունելությանը մասնակցած զինհաշմանդամների, ազատամարտիկների, զինծառայողների ծնողների, զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին էին վերաբերում: Պաշտպանության նախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրական պատասխան:
  -   Մամլո հաղորդագրություն