Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտօնում առաջադրուել է երկու թեկնածու


Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտօնում առաջադրուել է երկու թեկնածու

  • 06-12-2011 18:45:42   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ի ժամը 18.30-ին մեկնարկած արտահերթ նիստում սկսվեց ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկումը: Առաջադրվել են ԱԺ «ՀՀԿ» խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունները: Առաջինին առաջադրել է «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` կուսակցության եւ խմբակցության որոշման հիման վրա, երկրորդին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Առաջինը ելույթ ունեցավ Է.Շարմազանովը, ով` որպես երիտասարդ պատգամավոր, կարեւորեց սերունդների համերաշխության սկզբունքը, նաեւ ողջունեց «Ժառանգության» առաջադրումը` այլընտրանքային թեկնածուի պարագայում մրցակցություն ապահովելու առումով: «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը եւս կարեւորեց Է.Շարմազանովի առաջադրումը` որպես երիտասարդ քաղաքական գործչի, նաեւ ազգային փոքրամասնության ներկայացուցչի: Է.Շարմազանովն ազգությամբ հույն է: Այս պահին Է.Շարմազանովը իր հակիրճ ելույթից հետո պատասխանում է պատգամավորների հարցերին:
  -   Քաղաքական