Հայաստանի Կը բ-ի խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 8 տոկոս, թողեց անփոփոխ


Հայաստանի Կը բ-ի խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 8 տոկոս, թողեց անփոփոխ

  • 06-12-2011 21:08:02   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկտեմբերի 6-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, 2011 թ.-ի նոյեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք: Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են: Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճի սպասվող դանդաղման պայմաններում հիմնական հումքային եւ պարենային ապրանքների շուկաներում գներն էականորեն չեն փոփոխվի, ինչը համապատասխանում է «Դրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նկարագրված համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարին: Միաժամանակ դեռեւս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները: Խորհուրդը համակարծիք է, որ ՀՀ տնտեսությունից նույնպես գնաճային ռիսկեր չեն ակնկալվում. պահպանվում է այն գնահատականը, որ աշխատանքի շուկայի եւ համախառն պահանջարկի արձանագրված եւ սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձեւավորի: Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է 2011 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան եւ 12-ամսյա հորիզոնում գնաճը մեծ հավանականությամբ կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել «Դրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նախանշված բազային սցենարին համապատասխանող ուղղությունը, ինչը ենթադրում է չեզոք քաղաքականության իրականացում:
  -   Տնտեսութիւն