ՎիւաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման փորձը արդիւնք է տալիս


ՎիւաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման փորձը արդիւնք է տալիս

  • 06-12-2011 21:10:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարման մոդելը արժեհամակարգի, ճկուն ռազմավարության եւ պատասխանատու վարքագծի ամբողջություն է 05-ը դեկտեմբերի, 2011թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կազմակերպության գործարար կառավարման փորձը ներկայացրել է Կառավարման ակադեմիայում: Կառավարման ճիշտ ընտրված մոդելը հաջողության գրավականն է. այն ենթադրում է գործարար էթիկա, աշխատակիցների եւ հասարակության հանդեպ պատասխանատվություն, երկարաժամկետ ռազմավարություն եւ ազնիվ մրցակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ առաջնորդվել է Կորպորատիվ պատասխանատվության վրա խարսխված կառավարման մշակույթով: «Ղեկավարի համար կառավարման համակարգի ճկունությունը նույնքան կարեւոր է, որքան պրոֆեսիոնալ կադրերի հավաքագրումը: Երբ գործի հիմքում կա պատասխանատվություն, վստահություն եւ հարգանք` անխուսափելի է նաեւ հաջողությունը: Առաջընթաց են արձանագրում այն ընկերությունները, որոնց հաջողվում է հասարակության հանդեպ պատասխանատվությամբ դիմակայել մրցակցությանը եւ ժամանակի մարտահրավերների թելադրած դժվարություններին»,- ապագա մենեջերներին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման փորձն օրինակ կարող է լինել Կառավարման ակադեմիայի ուսանողների համար: Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի արդյունքում ապագա մասնագետները տեղեկացան, որ տնտեսության մեջ առաջընթաց ապահովելու հարցում բարի համբավ վաստակելը նույնքան կարեւոր է, որքան` որակի ապահովումը, շուկայի վերլուծությունն ու կադրերի շարունակական վերապատրաստումը:
  -   Մամլո հաղորդագրություն