Գիտաժողով՝«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով


Գիտաժողով՝«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով

  • 07-12-2011 14:27:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արդէն երկրորդ տարին է Հէիա-ի կողմից գործարկուող Երեւանի Շահերի պաշտպանութեան եւ աջակցութեան կենտրոնը կազմակերպում է «կոռուպցիայի դրսեւորման ժամանակակից եղանակները եւ դրա դէմ պայքարը փոփոխուող աշխարհումէ թեմայով իրաւաբան ուսանողների 2-րդ հանրապետական գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպուել է Երեւանի Շահերի պաշտպանութեան եւ աջակցութեան կենտրոնի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցութեամբ, «Շպակ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում: Կարեւորելով իրաւաբան ուսանողների մասնակցութեան ապահովումը մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան գործում, ինչպէս նաեւ երիտասարդների կողմից կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ծրագրի իրականացման ընթացքում մեծ տեղ է յատկացւում հակակոռուպցիոն բնոյթի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրաւոր եւ բանաւոր: Գիտաժողովին մասնակցելու յայտ էին ներկայացրել 13 իրաւաբան ուսանողներ` Երեւանից եւ ՀՀ մարզերի իրաւաբանական բուհերից եւ բուհերի իրաւաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրաւոր փուլին մասնակցեցին սահմանուած ժամկէտներում կազմակերպիչներին իրենց զեկոյցները ներկայացրած 11 իրաւաբան ուսանողներ: Ներկայացուած հինգ լաւագոյն աշխատանքների հեղինակները իրաւունք էն ստացել մասնակցել բանաւոր փուլին, որի ընթացքում հանդէս եկան իրենց զեկոյցներով: Գիտաժողովի եզրափակիչ` բանաւոր փուլը տեղի կ'ունենայ սոյն թուականի դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին, Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենեակում (ք. Երեւան, Նալբանդեան 7, գրասենեակ 2): Տեղեկանք. Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիան ստեղծուել է 1995թ.-ին ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ երիտասարդ իրաւաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայի առաքելութիւնն է ձեւաւորել կրթուած, մասնագիտական բարձր կարողութիւններ ունեցող, նոր մտածելակերպի տէր իրաւաբանների սերունդ, որի գործունէութիւնը մեծապէս կը նպաստի Հայաստանում իրաւունքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան կայացմանը, որտեղ բնակչութիւնը իրազեկ է, իսկ նրա իրաւունքները` պաշտպանուած: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել գիտաժողովի կազմակերպիչներին` աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 580299; ֆաքս 540199; URL http://www.ayla
  -   Մամլո հաղորդագրություն