Բաթումում ՀՀ գլխաւոր հիւպատոսը հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետութեան կրթութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի հետ


Բաթումում ՀՀ գլխաւոր հիւպատոսը հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետութեան կրթութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի հետ

  • 07-12-2011 21:00:49   |   |  Քաղաքական
Դեկտեմբերի 7-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Գիա Աբուլաձեյի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, կողմերը քննարկել են «ՀՀ մշակույթի նախարարության եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարության միջեւ 2012-2014 թթ. Մշակութային համագործակցության մասին» նախապատրաստվող միջգերատեսչական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության եւ Աջարիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ համագործակցության զարգացման առկա հնարավորությունները: Գիա Աբուլաձեն մասնավորապես նշել է աջարական կողմի պատրաստակամությունը Բաթումում հայ մշակույթի օրերի, համերգների, ցուցահանդեսների եւ այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու հարցում: Անդրադառնալով կրթական ոլորտին` ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդգծել է աջարահայ աշակերտների շրջանում հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի պատմության դասավանդման որակը էապես բարելավելու, տեղի այլալեզու հայաշատ դպրոցներում մայրենիի ֆակուլտատիվ ուսուցում կազմակերպելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Աջարիայի համայնքային կազմակերպությունների հետ մոտ ապագայում հարցի համատեղ քննարկում կազմակերպելու վերաբերյալ: Կողմերը կարեւորել են Բաթում եւ Վանաձոր քույր քաղաքների միջեւ հասարակական, մշակութային, մարզական կապերի աշխուժացումը, քննարկել են նաեւ սպորտի ոլորտում փոխհամագործակցության հնարավորությունները: Նույն օրը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլիի հետ (նստավայրը` Բաթում):
  -   Քաղաքական