Գիւմրիի Աւստրիական մանկական հիւանդանոցին տրամադրուել էն անհրաժեշտ սարքաւորումներ


Գիւմրիի Աւստրիական մանկական հիւանդանոցին տրամադրուել էն անհրաժեշտ սարքաւորումներ

  • 08-12-2011 10:43:37   |   |  Մամլո հաղորդագրություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink ՀԿ համատեղ նախագիծն այս անգամ շարունակվում է Շիրակի մարզում: Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցին տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ, ինչը բժշկական անձնակազմին հնարավորություն կտա ապահովել հիվանդ նորածինների արդյունավետ եւ անհապաղ խնամքը 7 դեկտեմբերի, 2011թ., Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ BirthLink ՀԿ հետ համատեղ` նորածինների խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է: Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այցելել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Հիվանդանոցին տրամադրվել է ինտենսիվ թերապիայի ինկուբատոր, CPAP համակարգ եւ այլ տեխնիկական սարքավորումներ, ինչը բժշկական անձնակազմին թույլ կտա հիվանդ նորածինների խնամքն ապահովել արդիական սարքավորումներով: Բոլոր ծննդատներն ունենում են անհրաժեշտ սարքավորումների կարիք` բարդ հղիության կամ վաղաժամկետ ծննդաբերությունների դեպքում նորածինների կյանքը փրկելու համար: Այդ սարքավորումներն օգնում են պահպանել երեխայի մարմնի ջերմաստիճանը եւ կայունացնել նրա վիճակը` մինչեւ տարածաշրջանային կենտրոն կամ Երեւան տեղափոխելը: Կյանքի ցուցում ունեցող երեխաներին անհապաղ եւ պատշաճ խնամք ցուցաբերելու դեպքում, կրճատվում է բժշկական հետագա միջամտության հավանականությունը: «Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակն ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Որպես կորպորատիվ պատասխանատու կազմակերպություն, որը մեր երկրի կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացումը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ նման անհանգստացնող վիճակագրության հանդեպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք չէինք կարող ուղղակի դիտորդի դերում լինել եւ սկսեցինք համագործակցել BirthLink ՀԿ-ի հետ: Մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ հավատը եւ խնդրին հետեւողական մոտեցումը անպատճառ դրական արդյունք են տալիս: Այսօր արդեն, մասնագետներն արձանագրում են դրական միտում. Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշն էականորեն կրճատվել է` այս ծրագրի շրջանակներում ծննդատներին տրամադրած սարքավորումների եւ բուժանձնակազմի համար կազմակերպված դասընթացների շնորհիվ: Շուտով մենք կունենանք պաշտոնական տվյալներ եւ կկարողանանք ավելի հստակ վիճակագրություն ներկայացնել»,- ավելացրեց պարոն Յիրիկյանը: Շիրակի մարզի յոթ ծննդատներում ամեն տարի գրանցվում է շուրջ 40000 ծնունդ: Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը նորածիններ է ընդունում ողջ տարածաշրջանից: Երկար ճանապարհ անցնելու եւ մինչեւ Երեւան հասնելու փոխարեն ավելի նպատակահարմար է մանուկներին տեղափոխել մարզային հիվանդանոց: Այս առումով կարեւոր է հիվանդանոցն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելը, ինչը թույլ կտա առավելագույն արագությամբ երաշխավորել նորածինների մասնագիտացված խնամքը: Սկսած 2010թ.-ից, համատեղ նախագծի շրջանակներում` ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ BirthLink ՀԿ, աջակցում են Շիրակի մարզի հիվանդանոցներին: Ավստրիական մանկական հիվանդանոցին 2010թ.-ին եւս տրամադրվել է նորածինների խնամքի համար անհրաժեշտ բուժտեխնիկա (CPAP շնչառական համակարգ, ինտենսիվ թերապիայի համակարգ, տաքացվող ներքնակներ, հիվանդի աշխորոշման մոնիտորներ, օդափոխիչ եւ այլ սարքավորումներ): Հայաստանում 2009թ.-ին CPAP համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ վաղաժամ ծնված մանուկների կյանքը փրկելու գործում: Վաղաժամ ծնված մանուկների բուժման այս ձեւը վերջին տասնհինգ տարիների ընթացքում լայնորեն կիրառվել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այս նախաձեռնության շնորհիվ, Հայաստանում ծնված երեխաները եւս ստանում են անհրաժեշտ աջակցություն: Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին` քան օպերատոր:
  -   Մամլո հաղորդագրություն