Ստորագրուել է դրամաշնորհային համաձայնագիր Կառավարութեան եւ Աւստրիայի զարգացման գործակալութեան միջեւ


Ստորագրուել է դրամաշնորհային համաձայնագիր Կառավարութեան եւ Աւստրիայի զարգացման գործակալութեան միջեւ

  • 08-12-2011 14:27:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր: Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից՝ Հարավային Կովկասում Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ալեքսանդր Բոհրը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը եւ էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը:
  -   Մամլո հաղորդագրություն